×


Էդգար Իգիթյանի մկրտությունը հարսանիքից առաջ

«Էլենի օրագիրը» սերիալի գլխավոր հերոսներից Մաքսը` Էդգար Իգիթյանը, երեկ մկրտվել է: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը խոստովանել է, որ վաղուց ուներ նման մտադրություն, սակայն ինչ-ինչ պատճառներով արարողությունը հետաձգվել է.«Փաստորեն, այնպես ստացվեց, որ մկրտությունս հարսանիքիցս առաջ եղավ»:

Էդգարը մկրտվել է Արաբկիրի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցում.«Իմ մանկության, դպրոցական ընկերը` Հայկը (դիզայներ Արփինե Կոշտոյանի ամուսինը,-հեղ.) դարձավ կնքահայրս: Առաջինը հենց Հայկի մասին մտածեցի, քանի որ մեր ընկերությունը տարիների պատմություն ունի եւ այդպես էլ շարունակվելու է»,-նշել է նա:

Էդգար Իգիթյանի մկրտությանը


Դերասանի խոսքով` միշտ է հավատացել Աստծուն եւ այդ առումով իր համոզմունքներում ոչինչ չի փոխվել մկրտությունից հետո, սակայն այժմ իրեն ավելի հանգիստ եւ լավ է զգում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էդգարի անձնական արխիվից

A post shared by B l a c K W o l F (@ed.igityan) on

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW