Ինչպես արդեն հայտնել է BRAVO.am-ը, մայիսին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Այս մասին հայտարարությունը տարածել էր համաեվրոպական երգի մրցույթի պաշտոնական կայքը` նշելով, որ 42 այլ երկրի հետ մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ Հայաստանը: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն էլ նշել է “Եվրատեսիլ 2012”-ի Հայաստանի մասնակիցն ու ներկայցվող երգը հայտնի կդառնան մինչեւ մարտի 18-ը”:
Էմմին
Երգի միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության մասին BRAVO.am-ի հետ խոսել է “Եվրատեսիլ 2011”-ի ներկայացուցիչ Էմմին. "Շատ ուրախ եմ, որ մասնակցում ենք: Առաջին օրվանից էլ կողմ եմ եղել մեր մասնակցությանը: Լինելով այդ մրցույթում` եւս մեկ անգամ գովազդում ենք մեր երկիրը մոտ 40-48 երկրում: Չմոռանանք, որ երկրները, որտեղ անցկացվում են "Եվրատեսիլ” երգի մրցույթները, ընդամենը "location” են, մրցույթի կազմակերպիչները 4 ամենամեծ եվրոպական երկրներն են”:
Էմմին
Էմմին իր ուրախությունն է հայտնել նաեւ նրա համար, որ Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել մասնակցի մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ. “Վերջապես եկանք այն մտքին, որ երգիչների մեջ մրցույթ չենք հայտարարում եւ միմյանց դեմ չենք տրամադրում. վաղուց էր պետք այդպես անել”:
Թե ինչպիսին կցանկանար լիներ հայաստանյան մասնակցի կատարմամբ Բաքվում հնչելիք երգը, Էմմին չի ասել, բայց ինչպես ինքն է նշել, հստակ գիտի մի բան` “բեմում տղա կամ տղաներ է ուզում տեսնել”:
Երգչուհին բացառել է “Եվրատեսիլ 2012”-ին իր հնարավոր մասնակցությունը. “Իմ աշխատանքները հետ են մնում այս մրցույթի գործերով զբաղվելու պատճառով: Ուրիշ անգամներ դեռ կմտածենք:):”
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները`Էմմիի անձնական արխիվից եւ EL Style ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: