×


Արմինկան հագուստի ապրանքանիշ է հիմնել

Ամերիկաբնակ երգչուհի Արմինկան իրականացրել է իր մեծ ու նվիրական երազանքը: Հագուստի սեփական ապրանքանիշով նա պատրաստվում է մուտք գործել նորաձության ոլորտ։

«Այս երազանքն ինձ կանչում էր 10 տարի: Այսօր ես իրականացրել եմ այն»,- ասել է նա:  

Արմինկան տեղեկացրել է, որ հավաքածուի վրա աշխատել է մեկ տարի. «Հավատում եմ, որ այն պիտի սիրեք ու հագնեք, քանի որ ինքս շատ սեր ու նվիրում եմ դրել այս ամենի մեջ: Գործին վերաբերվել եմ ամենայն լրջությամբ»:

Նա նշել է նաեւ, որ հավաքածուի մի մասը կարվել է Լոս Անջելեսում, իսկ զգալի մասը՝ Հայաստանում:  

Կարդալ ավելին

Quality Sign BW