Մամուլը բազմիցս “բաժանել” է Էնրիկե Իգլեսիասին եւ Աննա Կուրնիկովային, բայց այս անգամ աստղային զույգի բաժանության մասին խոսակցությունների առիթ է դարձել հենց երգչի հայտարարությունը. նա լրագրողներին խոստովանել է, թե իր սիրտն ազատ է:
Էնրիկե Իգլեսիասը եւ Աննա Կուրնիկովան
Լոս Անջելեսում օրերս տեղի ունեցած համերգից հետո հարցին, թե արդյոք նա եւ Աննան չեն ամուսնացել, Էնրիկեն պատասխանել է.“Երեք օր առաջ մենք բաժանվել ենք: Չեմ կատակում, մի ծիծաղեք”: Քանի որ երգիչը կատակների մեծ սիրահար է, արտասահմանյան լրատվամիջոցների մի մասը լուրը չի շտապում ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն:
Աննա Կուրնիկովան եւ Էնրիկե Իգլեսիասը
Հիշեցնենք, երաժիշտն ու թենիսիստուհին ծանոթացել են 2001 թվականին` Իգլեսիասի “Escape” տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Այս տարիների ընթացքում նրանք բազմիցս բաժանվել եւ վերականգնել են հարաբերությունները, իրենց սիրավեպի մասին նախընտրում են չբարձրաձայնել:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
5,464





