Լոս-Անջելեսում հունվարի 11-ին կայացել է “IceLink” ապրանքանիշի ներկայացուցչական ամենամեծ բուտիկի բացումը: Երեկույթին ներկա են եղել անվանի մի շարք հյուրեր, այդ թվում` նաեւ “Nsync’’ խմբի նախկին անդամ Լանս Բասն ու “The Black Eyed Peas’’ խմբի ռեփեր Taboo-ն:
Էնդի Սողոյանն ու Յուրա Մովսիսյանը
Ոսկերչական ընկերությունը, որի հիմնադիրը մեր հայրենակից Էնդի Սողոյանն է, արտադրում է թանկարժեք, ադամանդապատ ժամացույցներ` բաղկացած մի քանի ժամացույցից, որոնք միաժամանակ ցուցադրում են տարբեր ժամային գոտիներ:
Հիփ-հոփի աշխարհում պարզապես պարտադիր է ունենալ ու կրել “IceLink” բրենդի ժամացույցներ: “Black Eyed Peas’’ խմբի ռեփեր Taboo-ն, ռեփերներ Will I am-ը, Թիմաթին եւս ապրանքանիշի հիմնական հաճախորդներից են: Այն ամերիկյան հիփ-հոփ աշխարհին շքեղ զարդեր “մատակարարող’’ 3 բրենդերից մեկն է:
Ռեփեր Թիմաթին
Նշենք, որ հենց “IceLink”-ն է հայտնի դերասան Սիլվեսթեր Ստալոնեի, երգիչ Բոբի Բրաունի, երաժիշտ Կարլոս Սանտանայի եւ մոդել Փերիս Հիլթոնի ամենասիրելի ապրանքանիշերից մեկը: Այս բրենդի ժամացույցներ է կրում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` news.daylife.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: