Երիտասարդ մայրիկ Միրանդա Քերը շարունակում է ակտիվորեն աշխատել: Մոդելի նոր լուսանկարները “Harper’s Bazar’’ ամսագրի` ապրիլին թողարկվելիք համարի էջերն է զարդարելու: Ֆոտոշարքի առանձնահատկությունը 1950-ականների շունչ փոխանցելն է:
Միրանդա Քերը
1983 թվականին ծնված Միրանդան “Ֆլիրտային 50-ականներ” խորագիրը կրող ֆոտոշարքում վառ շպարով է, 50-ականներին հատուկ սանրվածքով, հագուստով. մոդելը հիշեցնում է Ֆելինիի ֆիլմերի հերոսուհիներց մեկին:
Գեղեցկուհու նոր ֆոտոշարքի լուսանկարչի դերում հանդես է եկել հանրահայտ Թերի Ռիչարդսոնը, որն այս անգամ չի ներկայացրել իրեն հատուկ սկանդալային դրվագներ:): Սեքսուալ եւ զգացմունքային նոտան միեւնույն է պահպանված է:
Միրանդա Քերը
Առաջարկում ենք դիտել եւ մեկնաբանությունների բաժնում գնահատել Օրլանդո Բլումի գեղեցիկ կնոջ նոր ֆոտոշարքը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: