×


Ինչո՞վ է զբաղվում Էմման` “ազատամիտ երկիր” Ֆրանսիայում :)

Շիկահեր մոդել Էմման ժամանակավորապես բնակություն է հաստատել Ֆրանսիայում: Նա այժմ սովորում է Էքս-Մարսել համալսարանի արվեստաբանության բաժնում եւ իր ապրելակերպի, դասախոսների ու ճամփորդությունների մասին պատմել է BRAVO.am-ին:

Էմման` Կաննում


“Ֆրանսիան երիտասարդ մարդու առջեւ լայն հնարավորություններ բացող երկիր է: Միայն թե հարկավոր է բավականաչափ խելամիտ լինել, որպեսզի գիտակցել, թե որ ճանապարհով գնաս եւ որ հնարավորություններից օգտվես”, - կարծում է նա:

Էմման նշել է, որ ուսման առաջին ամիսների ընթացքում ծանոթացել է այնպիսի արվեստաբանների հետ, որոնց “գրած աշխատություններն առաջ են ընկել իրենց ժամանակից եւ արվեստի ուսումնասիրության այն մեթոդներից, որոնց ծանոթ են Հայաստանում”. “Ինձ համար իսկապես մեծ պատիվ է լինել այս գիտնականների ուսանողը. նրանց մտածելու եւ ուսումնասիրելու ոճն ինձ համար նոր մտավոր հորիզոններ է բացում: Ամեն օր ես շրջապատված եմ աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչներով` գերմանացիներ, բելգիացիներ, անգլիացիներ, չինացիներ… Համոզված եմ` նրանցից յուրաքանչյուրն իմ կարծիքին է”:

Էմման բնակվում է ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքում


22-ամյա աղջկա խոսքով` իր ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, քան մյուս ուսանողներինը, քանի որ հինգի փոխարեն ընտրել է ութ առարկա. “Առիթից օգտվելով` լսում եմ ինձ համար հետաքրքիր առարկաների դասախոսությունները”:

Նա ազատ է լինում շաբաթ ու կիրակի օրերին եւ այցելում է Էքս-ան-Պրովանսի հարեւան քաղաքները: Հասցրել է լինել Սեն Տրոպեում, Նիցցայում, Կաննում, Մոնակոյում, նաեւ Մարսելում ու հարակից կղզիներում. “Շատ տպավորիչ էր իմ այցելությունը պատմական Իֆ ամրոց, որը մեզ հայտնի է Կոմս Մոնտե Քրիստոյի պատմությունից: Ընտրածս ոլորտում մասնագիտանում են ոչ միայն համալսարանում դասերին հաճախելով, այլեւ համաշխարհային կարեւորության քաղաքներն ու հուշարձանները տեսնելով: Կարծում եմ` իրեն հարգող արվեստաբանը պարտավոր է դա անել”:

Էմման` Իֆ ամրոցի մոտ


Էմմայի փոխանցմամբ` Ֆրանսիայում ապրելու առաջին իսկ օրվանից տարօրինակ, բայց հաճելի զգացում ունի. “Կարծես, մի գերարագ աշխատող ժամանակի մեքենայի մեջ լինեմ, որտեղ ամեն րոպեն հավասարազոր է օրերի, ամեն օրը` ամիսների, ամեն ամիսն էլ` տարիների… Այն փորձը, գիտելիքն ու զգացողությունները, որոնք ես ձեռք եմ բերում հիմա, չեն կարող համեմատվել ոչ մի այլ փորձառության հետ, ու ես գիտակցում եմ ամեն րոպեն”, -նշել է մոդելը եւ հավելել. “Ֆրանսիան ազատամիտ երկիր է` զուրկ կարծրատիպերից. ամեն մարդ այնքան զբաղված է իր առօրյայով, որ դիմացիններին քննարկելու համար ժամանակ չունի: Այստեղ ամեն մարդ կենտրոնացած է ինքն իր գործի եւ իր նպատակների վրա, իսկ ուսանողներն ուղղակի զարմացնում են իրենց լրջությամբ ու հասունությամբ”:
 

Էմման` Սեն Տրոպեում


Իր կյանքի այս նոր փուլում նա համոզվել է, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել. “Ես պաշտում եմ արվեստն ու չեմ պատկերացնում իմ կյանքն առանց արվեստի: Երջանիկ եմ, որ գտել եմ իմ ճիշտ տեղն այս կյանքում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/
Լուսանկարները` Էմմայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW