×


Ինչպե՞ս անցավ “Ոսկե ծիրան”-ի 11-րդ բերքահավաքը :)

11-րդ “Ոսկե ծիրանն” այլեւս պատմություն է: Մեր մայրաքաղաք ժամանած անվանի հյուրերը` Աննա Մուգլալիսը, Սրդան Գոլուբովիչը, Մարկո Մյուլերը, Ցզյա Չժանկեն, Պետրոս Մարկարիսը եւ այլք, հուլիսի 19-ին կարմիր գորգով քայլեցին դեպի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն` մասնակցելու միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությանը:  

11-րդ "Ոսկե ծիրան"-ի փակմանը


“Ոսկե ծիրան”-ի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ հուզված եւ երջանիկ է, քանի որ 11 տարի է` ֆիլմերի փառատոն ունենք.“Ուրախ եմ, որ մեր հյուրերը ցանկություն հայտնեցին վերադառնալ նաեւ հաջորդ տարի: Նրանք չափազանց հարազատ են դարձել, բաժանվելն իսկապես դժվար է”:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել “Զանգակ” համույթը եւ ջազի հայ թագուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը, ով Վահագն Հայրապետյանի նվագակցությամբ երկու գեղեցիկ կատարում նվիրեց հանդիսատեսին:

11-րդ "Ոսկե ծիրան"-ի փակմանը


Արարողության մեկնարկին փառատոնի տնօրինությունը փարաջանովյան հատուկ հուշամեդալի արժանացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ շնորհվեց “Մանթաշյանց ասպետ” ոսկե շքանշան:

“Փարաջանովյան թալեր” հատուկ մրցանակի արժանացան փառատոնի այս տարվա պատվավոր հյուրերից աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն եւ միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետ Մարկո Մյուլերը:

Վահագն Հայրապետյանը եւ Տաթեւիկ Հովհաննիսյանը


Փառատոնի կազմակերպիչների խոսքով` արդեն իսկ մեկնարկել են 12-րդ “Ոսկե ծիրան”-ի նախապատրաստական աշխատանքները: Ստորեւ ներկայացնում ենք այս տարվա մրցանակակիրների անունները.

Միջազգային խաղարկային մրցույթ

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ) - «Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա) 

Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ) - «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լեւան Կոգուաշվիլի (Վրաստան)

Ժյուրիի հատուկ մրցանակ - «Նատյուրմորտ», ռեժ.` Ուբերտո Պազոլինի (Մեծ Բրիտանիա/Իտալիա)

11-րդ "Ոսկե ծիրան"-ի փակմանը


Միջազգային վավերագրական մրցույթ

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ) - «Քարե գետը», ռեժ.` Ջիովանի Դոնֆրանչեսկո (Իտալիա/Ֆրանսիա)

Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ) - «Դոմինոյի էֆեկտը», ռեժ.` Էլվիրա Նեւերա, Պյոտր Ռոսոլովսկի (Լեհաստան/Գերմանիա)

“Կորիզ” կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ) - «Թեեւ գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/Մեծ Բրիտանիա)

Ժյուրիի հատուկ մրցանակ - «Կարմիր Հալքը», ռեժ.` Ասմինա Պրոեդրու (Հունաստան)

Չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն արժանացել է "Փարաջանովյան թալեր" մրցանակի


Հայկական համայնապատկեր

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ) - Լիամետրաժ խաղարկային. «Թեւանիկ», ռեժ.` Ջիվան Ավետիսյան (Հայաստան/Լիտվա)

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ) - Կարճամետրաժ խաղարկային. «Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան, (Լեհաստան/Հայաստան)

Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ) - Լիամետրաժ խաղարկային. «Ռոմանտիկները», ռեժ.` Արեգ Ազատյան եւ Շողիկ Թադեւոսյան, (Հայաստան)

Պատվոգիր -  «Նորմալ եղիր, խնդրում եմ», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)

Հրանտ Մաթեւոսյանի անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար - «Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան), սցենարի հեղինակներ` Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա

Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակ - «Հարություն», ռեժ.` Ալեն Մանուկյան (Հայաստան)

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW