Շակիրան ամիսներ առաջ ցույց տվեց իր կլորացած փորը, հունվարին շնորհավորանքներ ընդունեց առաջնեկի լույս աշխարհ գալու կապակցությամբ, փետրվարին ներկայացրեց փոքրիկ Միլանի առաջին լուսանկարը, իսկ հիմա սեփական մարմինը ցուցադրելու հերթն է:):
Շակիրան եւ Ժերար Պիկեն
36-ամյա երգչուհին այս ամիս ամուսնու` 26-ամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեի եւ որդու` Միլանի հետ հանգստացել է Հավայան կղզիներում: Մայրանալուց կես տարի անց Շակիրան գրեթե վերականգնել է նախկին քաշը եւ, ինչպես երեւում է լողափին արված լուսանկարներից, մոռացել վախի մասին, թե հղիությունից հետո այլեւս սեքսուալ տեսք չի ունենա:):
Շակիրան
Ի դեպ, հարցին, թե ինչպես է կարողացել պահպանել կազմվածքը, կոլումբացի երգչուհին պատասխանել է, որ իրեն օգնել է զումբան` պարային ֆիտնեսը, որով զբաղվել է հղիության գրեթե ողջ ընթացքում:
Շակիրան եւ Ժերար Պիկեն
BRAVO.am
Աղբյուրը` usmagazine.com


×
9,432





