×


Ինչքան կտեւի Քիմ Քարդաշյանի երրորդ ամուսնությունը :)

Եթե հավատանք արտասահմանյան մամուլում շրջանառվող լուրերին, Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի պսակադրությունը սարերի հետեւում չէ, իսկ ավելի հստակ` զույգը կօրինականացնի հարաբերությունները մայիսի 24-ին` Փարիզում:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Ռեալիթի շոուների թագուհին եւ ռեփերն այժմ զբաղված են ամուսնական պայմանագրի կնքման հարցերով: Նշենք, որ ամուսնալուծության դեպքում համատեղ կյանքի յուրաքանչյուր տարվա համար մեր հայրենակցուհին Ուեսթից կստանա 1մլն դոլար, առանձնատներից մեկը, բացի այդ, իրեն կպահի վերջինիս նվիրած բոլոր թանկարժեք զարդերն ու իրերը:

Քիմ Քարդաշյանը` երկրորդ ամուսնության ժամանակ


“Քիմը խենթանում է Քանյեի համար եւ գիտի, որ հավերժ միասին են լինելու: Չնայած` նախկինում 2 անգամ ամուսնացած է եղել, կարծես սա նրա առաջին հարսանիքը լինի”,-նշել է Քարդաշյանի մտերիմներից մեկն ու հավելել.“Քանյեն շատ է սիրում Քիմին, նա պատրաստ է ամեն ինչ տալ սիրելիին’’:


“UsWeekly” պարբերականը վստահեցնում է, որ ամուսնական արարողությունը կայանալու է հենց սիրո մայրաքաղաքում, միջոցառման հյուրերին զույգը խնդրել է Փարիզ ժամանել մայիսի 24-ին նախորդող օրերին: Ի դեպ, հարցազրույցներից մեկում Քիմը նշել է, թե մեծ շուքով չեն տոնի եւ հրավիրել են միայն ամենամտերիմ մարդկանց:

BRAVO.am
Աղբյուրը` UsWeekly եւ Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW