Այնպիսի տպավորություն է, թե Ռիհաննայի յուրաքանչյուր օրը տոն է:): Ուրախ ժամանցի սիրահար երգչուհին զվարճանալու առիթը երբեք բաց չի թողնում: Այս անգամ էլ նա մասնակցել է հայրենիքում տեղի ունեցած կառնավալին:
Ռիհաննան
“Kadmooment Day”. այսպես է կոչվում Բարբադոսում անցկացվող ամենամյա տոնը, որը նվիրված է բերքահավաքին: 25-ամյա Ռիռին, բնականաբար, գունեղ միջոցառման հյուրերի ուշադրության կենտրոնում է եղել:
Ռիհաննան
Հատուկ այս տոնին ներկա գտնվելու համար նա ամեն տարի հետաձգում է համերգային շրջագայություններն ու բոլոր պայմանավորվածությունները, իսկ հետո “Թվիթեր”-ի իր էջում նման գրառումներ կատարում.“Այսօր արթնացել եմ ներկված ու տոնական կոստյումով: Պատճառն այն է, որ մինչեւ ուշ գիշեր փողոցներում քեֆ ենք արել”:
Ռիհաննան
Կիսամերկ երգչուհին հերթական անգամ դարձել է կառնավալի թագուհին: Միջոցառման ընթացքում նրան ընկերակցել են բարեկամները, ընկերուհիներն, ինչպես նաեւ թիկնապահներն ու լուսանկարիչները:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru


×
6,593






