Հայտնի դերասան եւ հաղորդավար Հրանտ Թոխատյանն երեկ` հունվարի 10-ին, նշել է իր ծննդյան տարեդարձը: 55-ամյակի առթիվ նրան շնորհավորել ու իրենց բարեմաղթանքներն են հղել ինչպես ընտանիքի անդամներն ու ընկերները, այնպես էլ բազմաթիվ երկրպագուները:
Հրանտ Թոխատյանը
“Երեւի իզուր չանցան այս 55 տարին… Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին ու դեռ “չընկերներին” ամենաջերմ խոսքերի համար: Հուսով եմ` արժանի եմ… Սեր, հաջողություն, ժպիտ բոլորիդ, այս տարին թող մեր տարին լինի”,-“Facebook”-ի իր էջում գրել է նա:
Լուիզա Ներսիսյանն ու Հրանտ Թոխատյանը
Հոբելյարն ինքը շնորհավորելու երկու առիթ է ունեցել:).“Այսօր նաեւ տղայիս` Հայկի ծնունդն է… Իմ կյանքի ամենահրաշք նվերը:): Տղաս, եղիր հաջողակ, առողջ եւ երջանիկ: Սիրում եմ քեզ շատ: Քիչ էր մնում` մոռանայի. ախր այսօր նաեւ զոքանչիս ծննդյան օրն է, գրկում ու համբուրում եմ Սերինե ջան, մեր գլխից անպակաս”:
Հրանտ Թոխատյանը որդիների հետ
Տեղեկացնենք, որ Հրանտ Թոխատյանը եւս մեկ գրառում է կատարել` կրկին շնորհակալություն հայտնելով եւ այս տարի երկու նոր ներկայացում խոստանալով:):
Հրանտ Թոխատյանը դստեր` Լիլիթի հետ
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հրանտ Թոխատյանի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: