×


Վին Դիզելն ակնարկել է, որ Ռոնալդուն կնկարահանվի «Ֆորսաժ»-ում

Աշխարհի ամենաշատ վարձատրվող ու առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է՝ կմիանա «Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղային կազմին: Այդ մասին ակնարկել է Դոմինիկ Տորետտոյի դերակատար Վին Դիզելը, հայտնում է Variety-ն:

Դերասանը լուսանկար է հրապարակել ֆուտբոլիստի հետ ու հետաքրքիր կերպով մակագրել այն. «Բոլորը հարցնում են, թե արդյոք նա կնկարահանվի՞ «Ֆորսաժ»-ում: Մենք Ռոնալդուի համար դեր ենք գրել»:

Վին Դիզելի գրառումն ընդունվել է որպես հաստատում: Իսկ դա նշանակում է՝ աշխարհի ամենաճանաչված մարզիկներից մեկը կհայտնվի ֆիլմաշարի 11-րդ մասում, որը վերջինը կլինի:

Նախատեսվում է, որ ֆիլմը կրկին կնկարահանի Լուի Լետերյենը, կվերադառնան նաեւ գրեթե բոլոր հիմնական աստղերը, այդ թվում՝ Դուեյն Ջոնսոնը, Ջեյսոն Սթեթհեմը, Ջեյսոն Մոմոան, Ջորդանա Բրյուստերը եւ Միշել Ռոդրիգեսը:

Ամռանը Վին Դիզելը հաստատել էր, որ ֆիլմում կրկին կլինի Փոլ Ուոքերը. 2013 թվականին մահացած դերասանի կերպարը վերստեղծվել է տեսողական էֆեկտների ու արխիվային կադրերի միջոցով:

Կարդալ ավելին

Quality Sign BW