Հայաստան է այցելել աշխարհում ամենահայտնի հայկական ծագումով Serapian բրենդի ներկայացուցիչը՝ Ջովաննի Նոդարի Սերափյանը։ Սա բացառիկ այց էր, որը նշանավորեց նրա վերադարձը հայրենիք շուրջ 25 տարվա բացակայությունից հետո։ Ջովաննիի համար այս այցելությունն անձնական ու պատմական վերադարձ էր դեպի սեփական արմատները։
Հայաստանում գտնվելու ընթացքում Ջովաննի Նոդարի Սերափյանը եւ բրենդի մեծածախ վաճառքի մենեջեր Վերոնիկա Մանյանին այցելել են Rien-à-Porter՝ Maison Marom-ի սփեյս, որտեղ Serapian բրենդը ներկայացված է բացառիկ կարգավիճակով։ Rien-à-Porter-ի թիմն ընդունել է Serapian բրենդի ներկայացուցիչներին՝ նրանց ծանոթացնելով սփեյսի առանձնահատկությունների ու բացառիկ կոնցեպտի հետ։
Rien-à-Porter-ում Սերափյանը եւ Մանյանին անցկացրել են յուրահատուկ աշխատարան՝ ներկայացնելով բրենդի հարուստ պատմությունն ու արհեստագործական առանձնահատկությունները, որոնք ձեւավորել են Serapian-ի անզիջում ոճը եւ միջազգային համբավը։
Serapian-ը համաշխարհային լյուքս դաշտի ամենահայտնի նորաձեւության տներից է, որի պատմությունը սկսվել է 1928 թվականին՝ Միլանում՝ հայ ներգաղթյալ Ստեֆանո Սերափյանից։ Նա իր եղբոր՝ Արամայիսի հետ 1920-ականներին տեղափոխվել էր Իտալիա, որտեղ Ստեֆանոն հիմնել է իր առաջին արտադրամասը՝ հայկական արհեստագործական ավանդույթները համադրելով միլանյան նրբագեղության հետ։
Տասնամյակների ընթացքում Serapian-ը մշտապես պահպանել է իր ընտանիքակենտրոն կառուցվածքը՝ փոխանցելով արհեստագործական գիտելիքն ու վարպետությունը սերնդեսերունդ։ Երրորդ սերնդի ներկայացուցիչներ Ջովաննի Նոդարի Սերափյանն ու Արտավազդ Սերափյանը մինչ այսօր շարունակում են պաշտպանել եւ զարգացնել բրենդի հոգեւոր ու մշակութային ժառանգությունը՝ այն համադրելով ժամանակակից ձեւավորման մոտեցումների հետ։
Սերափյանի այցելությունը Հայաստան եւս մեկ անգամ ընդգծում է բրենդի հայկական արմատների նշանակությունը եւ բացում է նոր հնարավորություններ՝ մշակութային համագործակցությունների, համատեղ ծրագրերի եւ ժառանգության պահպանման նախաձեռնությունների համար։
«Մեր համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ջովաննի Սերափյանին եւ Վերոնիկա Մանյանիին եւ ներկայացնել նրանց մեր ստեղծած տարածքը, որտեղ Serapian-ն ունի բացառիկ ներկայություն։ Նրանց այցը մեզ համար կարեւոր հնարավորություն էր՝ խորացնելու բրենդի հետ մշակութային ու արհեստագործական կապերը։ Այս այցը բացառիկ ներդրում է Rien-à-Porter-ի կողմից՝ հայաստանյան նորաձեւության զարգացման համար»,- նշել է Rien-à-Porter-ի PR եւ հատուկ նախագծերի ղեկավար Իննա Հովհաննիսյանը։


×
41







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: