×


Ի՞նչ նպատակով էր Սիմա Բաղդասարյանը մեկնել Սարդինիա :)

Սիմա Բաղդասարյանը նոր է վերադարձել Իտալիայի Սարդինիա կղզուց, ուր, ինչպես տեղեկացրել է BRAVO.am-ին, մեկնել էր գործնական նպատակով, սակայն կարողացել է աշխատանքը համատեղել հանգստի հետ:):

Սիմա Բաղդասարյանը` Սարդինիայում


Հաղորդավարուհու խոսքով` “Արմենիա” հեռուստաընկերության “Բարի լույս, հայեր” ծրագրի շրջանակում եթեր կհեռարձակվի “Իտալական խոհանոց” խորագրով հավելված.“3 շաբաթ իտալացի շեֆ-խոհարարների հետ կներկայացնեմ նրանց ազգային ուտեստները: Քանի որ կղզում էինք, հիմնականում օգտագործել ենք ծովային մթերքներ”:

Սիմա Բաղդասարյանը` իտալացի շեֆ-խոհարարի հետ


5 օր տեւած նկարահանումներն անցել են ուրախ մթնոլորտում: Սիման նշում է` իտալացի խոհարարները կատակասեր են.“Սովորեցնում էին ուտեստի բաղադրիչների իտալերեն անվանումները, սակայն պատրաստման ժամանակ կատակով մեկ այլ բաղադրիչի անուն էին տալիս` շփոթեցնելով ինձ”:

Սարդինիան հիացրել է հաղարդավարուհուն.“Վայելել եմ կղզու գեղեցկությունը… Անմոռանալի օրեր էին: Իսկ մեր աշխատանքի արդյունքը հեռուստադիտողը կգնահատի այս ամսվա վերջից”:

Սիմա Բաղդասարյանը` Սարդինիայում


Սիմա Բաղդասարյանից հետաքրքրվել ենք նաեւ, թե մինչ մեկնելը որքանով էր ծանոթ իտալական խոհանոցին.“Միանշանակ կարող եմ ասել, որ իտալացիները պաստաներից ու պիցցաներից բացի, հետաքրքիր այլ ուտեստներ էլ ունեն:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիմա Բաղդասարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW