Ջենիֆեր Լոպեզն այժմ համերգներով է հանդես գալիս Եվրոպայում, որն իր համար երկրորդ տուն է դարձել: Երգչուհուն, բնականաբար, ուղեկցում է սիրելին` Կասպեր Սմարթը: Օրերս զույգը վայելել է Իտալիայի գեղեցկությունը, հետո էլ Փարիզում մասնակցել է Լոպեզի քրոջ` Լինդայի ծննդյան տարեդարձին:
Ջենիֆեր Լոպեզը փարիզյան գիշերային ակումբում
Զույգին նկատել են ֆրանսիական գիշերային ակումբներից մեկում: 43-ամյա Ջենիֆերը երեկույթի համար ընտրել է սեւ կարճ դասական զգեստ` զարդարված արծաթագույն աքսեսուարներով, եւ բարձրակրունկ կոշիկներ:
Ջենիֆեր Լոպեզը փարիզյան գիշերային ակումբում
Կասպերին չի անհանգստացրել, որ իր սիրեցյալը չափազանց կարճ զգեստով է. նա երգչուհու բարեկազմ մարմնով ու սլացիկ ոտքերով հիանալու, հպարտանալու առիթը բաց չի թողել:): Հիշեցնենք, որ Լոպեզն ապահովագրել է իր բարեմասնությունները 300 միլիոն դոլարով:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
13,684






