×


Իտալական հայտնի բրենդները՝ վերաբացված «IL Bruco» խանութ-սրահում

Իտալական լավագույն բրենդների հագուստներն ու աքսեսուարներն այսուհետ ներկայացված կլինեն նաեւ Հայաստանում: Տերյան 54/1 հասցեում վերաբացված «IL Bruco» խանութ-սրահը, որն առաջարկում է տղամարդկանց հագուստի լայն տեսականի, իր հաճախորդներին է ներկայացնելու նաեւ ISAIA, HERNO եւ COLOMBO աշխարհահռչակ բրենդների ապրանքատեսականին: Տեղի ունեցած ռեբրենդինգից հետո խանութը փոխել է նաեւ իր անվանումը՝ նախկին «Edelweiss»-ի փոխարեն ներկայանալով որպես «IL Bruco»: Օրերս այս առիթով միջոցառում էր կազմակերպվել խանութ-սրահում, որին ներկա էին ISAIA հանրահայտ բրենդի ներկայացուցիչները, ինչպես նաեւ խանութի հավատարիմ հաճախորդները:

«IL Bruco» խանութ-սրահը


Ընդարձակ ու հարմարավետ սրահում ներկայացված են լյուքս դասի բարձրակարգ ու որակյալ կոստյումներ, բաճկոններ, վերնաշապիկներ, ջինսե տաբատներ, բլուզներ, կոշիկներ, ինչպես նաեւ բրենդային պայուսակներ, կրակայրիչներ, գրիչներ եւ այլ ինքնատիպ աքսեսուարներ: Խանութ-սրահում նախկինում էլ կարելի էր գտնել ֆրանսիական Dupont եւ իտալական Marol ապրանքանիշերի հագուստներն ու աքսեսուարները, ինչպես այսօր: Սակայն այս բրենդների կողքին այսուհետ ներկայացված են լինելու նաեւ իտալական ISAIA, Herno եւ Colombo բրենդների նորաձեւ հագուստները: Այդպիսով ընդլայնվել է խանութի տեսականին՝ հաճախորդներին ընձեռելով ընտրության ավելի լայն հնարավորություն:

Մինչ հյուրերը ծանոթանում էին նոր տեսականուն, BRAVO.am-ը հասցրեց զրուցել ISAIA ապրանքանիշի՝ Իտալիայից ժամանած բրենդ մենեջերների հետ: Նրանցից Անդրեյ Գենչարն իր խոսքում նշեց, որ ISAIA-ն իտալական ամենահայտնի բրենդներից է դասական եւ քեժուալ ոճի կոստյումների, որոնք կարվում եւ արտադրվում են Նեապոլում:

«IL Bruco» խանութ-սրահը


«Գլխավոր ցուցասրահը գտնվում է Միլանում: Եվ քանի որ Երեւանում նույնպես սկսեցին հետաքրքրվել մեր ապրանքանիշով, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք համագործակցել: Հույս ունենք՝ դեռ երկար կշարունակվի մեր համատեղ աշխատանքը, իսկ մենք էլ հաճախ կգանք ու կօգնենք մեր այցերով, խորհուրդներով»,-ասաց ապրանքանիշի ներկայացուցիչը:

Անդրեյ Գենչարը եւ Պատրիկ Ուոլքերը


Իսկ Անդրեյի գործընկերը՝ Պատրիկ Ուոլքերը, ով ավելի վաղուց է աշխատում ISAIA-ում, մեր զրույցում նշեց, որ իրենք երկար ժամանակ է՝ ուսումնասիրում էին հայկական շուկան եւ այժմ ուրախ են, որ հնարավորություն կա աշխատելու նաեւ Երեւանի գործընկերների հետ.«Հույս ունենք՝ շուտով Երեւանում նույնպես կլինեն հատուկ պատվերներ՝ ISAIA-ում էքսկլյուզիվ հագուստ կարելու համար: Մենք տարվա ընթացքում մի քանի անգամ ընդունում ենք նման պատվերներ՝ անհատական նախասիրությամբ հագուստներ ստեղծելու համար»:

«IL Bruco» խանութ-սրահում ներկայացված տեսականին


Շուտով Անդրեյն ու Պատրիկը նաեւ թրեյնինգ անցկացրին խանութ-սրահի աշխատակիցների եւ հետաքրքրված հյուրերի համար, ովքեր ցանկանում էին ավելին իմանալ ISAIA ապրանքանիշի հիմնադրման եւ առանձնահատկությունների մասին: Ինչպես հայտնի է, այն նեապոլիտանական բրենդ է, որին բնորոշ են բարձր որակը, աշխատանքի վարպետությունը, հարգանքը ավանդույթների նկատմամբ եւ ավելի նորարար լինելու ձգտումը: Այս առանձնահատկությունները կարելի է վերագրել նաեւ մյուս՝ Herno եւ Colombo բրենդներին, որոնք կրկին առաջարկում են բարձր դասի հագուստներ, մասնավորապես՝ կոստյումներ, վերնաշապիկներ ու բաճկոններ: Colombo-ն համարվում է քաշմիր արտադրող ընկերություն, որի ստեղծած հագուստն աչքի է ընկնում հենց քաշմիրի եւ մետաքսի համադրությամբ:

«IL Bruco» խանութ-սրահի վերաբացմանը


«IL Bruco» խանութ-սրահում բարձրակարգ, որակյալ ու նորաձեւ հագուստի սիրահարները նախընտրելի իրեր կգտնեն ոչ միայն իրենց, այլեւ ընկերների ու հարազատների համար, քանի որ ներկայացված տեսականուց կարելի է ընտրել ինքնատիպ նվերներ, որոնք ճաշակի եւ վերաբերմունքի յուրահատուկ համադրություն են:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport