Բելառուսի մայրաքաղաք Մինսկում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթը, որում Հայաստանը ներկայացնում էր 12-ամյա Լեւոնը` իր համանուն «L.E.V.O.N» երգով: Նա մրցույթին մասնակցելու հնարավորություն էր ստացել՝ հաղթելով «Դեպի Մանկական Եվրատեսիլ 2018»-ում: Այս տարի հաղթանակի համար պայքարում էր 20 երկրի ներկայացուցիչ, իսկ մրցույթի հաղթողը որոշվեց միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ: Արդյունքում «Մանկական Եվրատեսիլ 2018»-ի հաղթող դարձավ Լեհաստանի ներկայացուցիչը՝ 215 միավորով:
Հայաստանի պատվիրակը՝ Լեւոնը, 125 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:
Նշենք, որ այս տարի փոփոխվել էր քվեարկության ընթացակարգը: Նախորդ տարիներին երկրները չէին կարող քվեարկել իրենց մասնակիցների օգտին, իսկ քվեարկությունն անցկացվում էր SMS հաղորդագրությունների միջոցով: Այս տարի հայ հեռուստադիտողը նույնպես հնարավորություն ուներ քվեարկել մեր մասնակցի օգտին, իսկ քվեարկությունն անցկացվում էր առցանց տարբերակով: Նոյեմբերի 23-ից մեկնարկել էր օնլայն քվեարկությունը մրցույթի պաշտոնական կայքէջում: Քվեարկությունը հասանելի էր մինչեւ եվրատեսիլյան համերգը, իսկ մասնակիցների ելույթներից անմիջապես հետո այն վերաբացվեց 15 րոպեով:
Այսպիսով, «Մինսկ-Արենայում» կայացած մրցույթի լավագույն եռյակը կազմեցին հետեւյալ երկրների մասնակիցները՝
Լեհաստան՝ 215 միավոր
Ֆրանսիա՝ 203 միավոր
Ավստրալիա՝ 201 միավոր
BRAVO.am


×
17,287







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: