×


Լիաննա Տեր-Մինասյան.“Ինձ նման կարգավիճակում դեռ չեք տեսել”

Լիաննա Տեր-Մինասյանն իր շրջապատում ստացել է “ամենից ամենա Լիաննա”  մականունը:): Հաղորդավարուհին արդեն 5 տարի “ATV”-ի եթերում վարում է “Ամենից ամենա” ծրագիրը, BRAVO.am-ին էլ տեղեկացրել է, որ առաջիկայում հանդես կգա նոր նախագծում:

Լիաննա Տեր-Մինասյանը


Մինչ նոր համագործակցության մասին խոսելը, նա մեզ հետ զրույցի ժամանակ հիշեց իր հաղորդաշարի առաջին թեման.“Անդրադարձել ենք ամենաոճային հայտնիներին: Կանանց շարքում էին Սիրուշոն, Նառան, Արմինկան, Էմմին, իսկ տղամարդկանց` Սոս Ջանիբեկյանը, Հայկոն...:)”:

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն իրենց կամքից անկախ մրցակցում են` “Ամենից ամենա”-ի այս կամ այն անվանակարգում առաջատար ճանաչվելու համար: Լիաննան նշել է, թե այսօր էլ շարունակում է նորանոր թեմաներ մշակել` հայտնիների միջեւ պայքարը թեժացնելու նպատակով:

Լիաննա Տեր-Մինասյանը


Ինչ վերաբերում է նոր նախագծին, հաղորդավարուհին, փակագծերը շատ չբացելով, հետեւյալն է հայտնել.“Խոսքն արտասահմանյան համագործակցության մասին է: Առաջարկը ստացել եմ Լոնդոնում գործունեություն ծավալող հայազգի պրոդյուսերներից մեկից: Նախագիծը կապ ունի Մեծ Բրիտանիայում ստեղծագործող երաժշտի հետ, որն ունի հայկական արմատներ”:

Լիաննա Տեր-Մինասյանը


Լիաննա Տեր-Մինասյանի խոսքով` հանդես է գալու ոչ որպես հաղորդավարուհի.“Ինձ նման կարգավիճակում դեռ չեք տեսել: Բոլորի համար անսպասելի ու շատ հետաքրքիր կարգավիճակ է:): Ցավոք, դեռ նախագիծը քննարկման փուլում է, եւ մանրամասներ կկարողանամ հայտնել ավելի ուշ”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիաննա Տեր-Մինասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW