Շարունակելով անդրադառնալ շոու-բիզնեսի ներկայացուցիչների ամառային հանգստին` BRAVO.am-ն այս անգամ զրուցել է Լուսինե Աղաբեկյանի հետ, ով վերջերս է վերադարձել կարճատեւ արձակուրդից:
Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը եւ Լուսինե Աղաբեկյանը
“Արամայիսը տեսահոլովակ էր նկարահանելու Դուբայում, ես էլ, օգտվելով առիթից, որոշեցի հանգստանալ”,-մեզ հետ զրույցում պատմեց երգչուհին` նշելով, որ ռեժիսոր ամուսնու հետ անցկացրած բոլոր արձակուրդներից այս տարվանն առանձնահատուկ է եղել:
Չնայած կարճ ժամանակով էին մեկնել, բայց դա չի խանգարել զույգին տեսնել քաղաքը եւ վայելել ծովը.“Ամենից շատ հավանեցինք այնտեղի կուլտուրան եւ մարդկանց վերաբերմունքը: Տպավորել է նաեւ աշխարհի ամենաբարձր շինությունը` Բուրջ Խալիֆան, որը պարզապես հրաշք է: Ցավոք, շուտ վերադարձանք, որովհետեւ ամուսինս Հայաստանում նկարահանումներ ուներ”:
Լուսինե Աղաբեկյանը Դուբայում
Լուսինե Աղաբեկյանն ակտիվ հանգստի սիրահար է, իսկ Արամայիս Հայրապետյանը` պասիվ: Նախասիրությունները համատեղելու համար զույգը միշտ ելք գտնում է, սակայն այս անգամ հակառակն է ստացվել.“Նա ակտիվ աշխատել է, իսկ ես լավ հանգստացել եմ:)”,-կատակեց երգչուհին:
Լուսինե Աղաբեկյանը
Նա մեզ տեղեկացրել է, որ շուտով նոր աշխատանք կներկայացնի.“Չեմ ուզում դեռ փակագծերը բացել, պարազես կասեմ, որ չեմ հիասթափեցնի իմ երկրպագուներին”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լուսինե Աղաբեկյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: