×


Ծնվել է Մարիամ Շահինյանի երկրորդ դուստրը

Մարիամ Շահինյանը կրկին մայր է դարձել: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ երկրորդ դուստրը ծնվել է ժամեր առաջ` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 3.5կգ քաշով եւ 51սմ հասակով աղջնակին ծնողներն անվանակոչել են Լյուսի:

Մարիամ Շահինյանը` դստեր հետ


«Երբ նրան տեսա, զգացողություններս, կարծես, նույնն էին, ինչ Արփիի ժամանակ: Անբացատրելի երջանկություն եւ շոկ է երեխայի լույս աշխարհ գալը»,- մեզ հետ զրույցում ասել է դերասանուհին` հավելելով, որ ինքն էլ, նորածինն էլ իրենց շատ լավ են զգում:

Մարիամ Շահինյանն` ամուսնու հետ


Մարիամը նշել է, որ երկրորդ դուստրը քույրիկին է նման.«Ամուսինս շատ երջանիկ է, արդեն գրկել, սիրել է փոքրիկին: Ես եւ նա նախորդ անգամվա համեմատ այժմ բավական փորձառու ենք»:

BRAVO.am-ը Լյուսիին եւ բոլոր երեխաներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վարդան Պետրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW