×


Ծնվել է Նարինե Պետրոսյանի երրորդ դուստրը :)

Նարինե Պետրոսյանը բազմազավակ մայրիկ է դարձել: Նոյեմբերի 30-ին ծնվել է նրա երրորդ դուստրը` 3.4 կգ քաշով եւ 51սմ հասակով: BRAVO.am-ի հետ զրույցում Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի ասել է, որ ինքն էլ, փոքրիկն էլ իրենց լավ են զգում եւ արդեն տանն են:

Նարինե Պետրոսյանը


Պարզվում է` ծնողների համար դժվար է եղել երրորդ դստեր անվան ընտրությունը. «Ցանկանում էի, որ Ա տառով լինի, քանի որ քույրերի անուններն էլ այդ տառով են սկսվում: Կարծում եմ` Ա տառով սկսվող անունները գեղեցիկ են հնչում: Ի վերջո, որոշեցինք մեր երրորդ բալիկին Ադել անունը տալ»,-ասել է նա:

Նարինեի խոսքով` Անին եւ Աելիտան շատ ջերմ են ընդունել Ադելին.«Երբ տեսան, սկսեցին բարձր ծիծաղել ու ասել, որ շատ փոքր է: Այնուհետեւ անմիջապես ինձ նայեցին ու նկատեցին, որ փորիկս այլեւս չկա: Պարբերաբար ուզում են օգնել փոքրիկի խնամքի հարցում: Եթե փոքր լինեին, գուցե խանդի դրսեւորումներ լինեին, բայց իրենց հասուն երեխաների նման են պահում»:

Նարինե Պետրոսյանը` դուստրերի հետ


Քառասունք պահելու հարցին դերասանուհին պատասխանել է.«Շատ ավանդապաշտ չենք, սակայն որոշ բաներ պահպանում ենք: Իմ վերականգնման ու փոքրիկի համար մարդաշատ, աղմկոտ վայրերում չենք լինի, նաեւ ավելորդ շփումներից հեռու կպահենք նրան»:

BRAVO.am-ն Ադելին ու բոլոր փոքրիկներին մաղթում է անհոգ ու առողջ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նարինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW