Մարիաննա Հովհաննիսյանի եւ նրա նախկին սիրելիի` Արման Մանուկյանի բաժանման եւ չկայացած հարսանիքից ամիսներ են անցել: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հուլիսին նշել էր, որ անձնական խնդիրների մասին չի ուզում խոսել եւ թերթելով իր կյանքի այդ փուլը, այժմ փորձում է թեթեւ ապրել: Այսօր լրատվամիջոցներում տարածվել են զույգի բաժանման պատճառների մասին մանրամասներ, մասնավորապես նշվում է, թե “նախկին նշանածը հետ է ուզում իր մատուցած նվերները, իսկ բաժանության պատճառը եղել է հարսանիքի օրը դահլիճում աղջկա ծնողներին վատ տեղ հատկացնելը”, որոնք Մարիաննան մեզ հետ զրույցում որակել է “բակային կեղծ ու հորինված լուրեր”:
Հովհաննիսյանը նախկին նշանածի` Արմանի հետ
“Պարզապես ծիծաղելի է, որ փորփրում են արխիվային նյութեր, անդրադառնում մի թեմայի, որը վաղուց փակված էջ է իմ կյանքում: Ուղղակի արհամարհում եմ նման շքամուտքային ցածրորակ խոսակցությունները: Բոլորի կյանքում էլ կարող է նման դեպք լինել: Ինչպե՞ս կարելի է հորինված սցենար գրել` հիմնված կեղծ խոսակցությունների վրա, բավական է քթները մտցնեն ուրիշի անձնական կյանք”,-BRAVO.am-ին ասել է Մարիաննա Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նախկին նշանածի` Արմանի հետ
Երգչուհին նշել է` բաժանումից հետո վաղուց վերադարձել է իր կյանքի նախկին ռիթմին. “Ես չեմ պատրաստվում ու պարտավոր չեմ իմ անձնական կյանքի մանրամասները պատմել, ոչ թե թաքցնելու բան ունեմ, այլ ցանկություն չունեմ իմ կյանքի այդ փուլը դնել հանրության ափի մեջ: Միայն մեկ բան կասեմ` լրատվամիջոցները մարդկանց անձնական կյանքը կեղտոտելու եւ ապականելու փոխարեն թող կարեւոր այլ լուրերի անդրադառնան: Եթե կշարունակեն իմ բաժանման պատճառները փորփրել, ինչ-որ բամբասանքների, բակային խոսակցությունների հիման վրա նյութեր հրապարակել, դրանից հաճույք ստանալ ու կայքերի դիտումները բարձրացնել, թող անդրադառնան, եթե դա այցելուներին գրավելու միակ ձեւն է”:
Հովհաննիսյանը նախկին նշանածի` Արմանի հետ
Մարիաննա Հովհաննիսյանի խոսքով` նշանադրության մասին պատմել է այնքանը, որքանը ճիշտ է համարել. “Չգիտեմ` հետագայում իմ անձնական նորությունների մասին կպատմեմ, թե` ոչ: Մարդկանց չեմ մեղադրում չափից դուրս հետաքրքրասիրության համար, մեր ազգին բնորոշ հատկանիշ է, բայց անընդունելի է անցած-գնացած պատմությունը նորից փորփրել ու անհիմն լուրեր տարածել”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մարիաննա Հովհաննիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: