×


Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին

Մայիսին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում նշված է, որ Հայաստանը, 42 այլ երկրների հետ մեկտեղ, մասնակցության հայտ է ներկայացրել:

Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին


Առայժմ հայտնի չէ, թե ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Բաքվում:

Սիրուշոն "եվրատեսիլյան" բեմում

Հիշեցնենք, որ Հայաստանը “Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին մասնակիցը Անդրեն է եղել, որը գրավել է 8-րդ տեղը, 2007-ին նույն հորիզոնականում է հայտնվել նաեւ Հայկոն: 2008-ին Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները 10-րդն էին, 2010-ին Եվա Ռիվասը` 7-րդը: Իսկ նախորդ` “Եվրատեսիլ 2011”-ի Հայաստանի ներկայացուցիչ Էմմին չհաղթահարեց կիսաեզրափակիչն ու չերգեց եզրափակչում:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW