Հայաստանն այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ում կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը:
Բեթթին
Արդեն իսկ նկարահանվել է հայաստանյան երգի տեսահոլովակը, որն առաջին անգամ հայկական երգարվեստում ‹‹սելֆի վիդեո›› տարբերակով է, իսկ նկարահանողը, դե, իհարկե, այս տարվա մեր պատվիրակ Բեթթին է: Տեսահոլովակը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ:
Բեթթիի "եվրատեսիլյան" տեսահոլովակը կլինի "սելֆի վիդեո" տարբերակով
«Մանկական եվրատեսիլ 2014»-ը կանցկացվի նոյեմբերի 15-ին` Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա:
BRAVO.am
Լուսանկարները եւ տեղեկատվությունը` Առաջին ալիքի


×
7,880






