×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը նոյեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նոյեմբեր ամսվա ընթացքում:


Մոտ 150 լրատվական կայքերի նոյեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո ՝ 135 հիշատակում

• Արփի Գաբրիելյան՝ 86 հիշատակում

• Միհրան Ծառուկյան՝ 77 հիշատակում

Նոյեմբերը լի է եղել իրադարձություններով երգչուհի Սիրուշոյի համար: Նա հանդիսատեսի դատին է հանձնել իր հերթական տեսահոլովակը՝ նկարահանված «Զոմա-Զոմա» երգի հիման վրա, որն արդեն ունի 800 հազարից ավելի դիտում: Սիրուշոն չի մոռացել շնորհակալություն հայտնել Կոնդի բնակիչներին՝ ջերմ ընդունելության համար:

Սիրուշոն


Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Սիրուշոյի երեւանյան մենահամերգը: «Հավատում եմ» երգը կատարելիս Սիրուշոն բեմ է հրավիրել ամուսնուն, եւ նրանք տանգո են պարել:

Նոյեմբերի 23-ին Սիրուշոյի «Պռեգոմեշ» ապրանքանիշի զարդերը ներկայացվել են ԱՄՆ-ի ամենախոշոր մոլերից մեկում՝ «Bloomingdales»-ում։

Լրատվամիջոցները հրապարակել են Սիրուշոյի ինստագրամյան էջի տարբեր լուսանկարներ, որոնք ուղեկցվել են տարբեր գրառումներով. «Փորձությունները շատ են ու ամեն օր... Կարողանալ ամեն անգամ գտնել ուժ ու ոտքի կանգնել... ու անկախ ամեն ինչից ապրել արդար ու ճիշտ, այնպես, որ միշտ կարողանաս հանգիստ խղճով կյանքի աչքերի մեջ նայել»:

Նոյեմբերը բուռն է եղել նաեւ Արփի Գաբրիելյանի եւ Միհրան Ծառուկյանի համար: Նոյեմբերի 17-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Միհրանի՝ «Սիրո կինո» խորագրով առաջին մեծ մենահամերգը Հայաստանում, որի ընթացքում նա անակնկալի բերեց Արփիին՝ շնորհավորելով տարեդարձն ու ամուսնության առաջարկություն անելով հենց բեմում: Օրեր շարունակ ամբողջ համացանցը քննարկում էր նրանց ամուսնության թեման:

Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանը


Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջում պարբերաբար լուսանկարներ է տեղադրում տարբեր գրառումներով, որոնք լրատվամիջոցների աչքից չեն վրիպում՝ «Եվ ես ժպտում եմ», «Ես ուժեղ եմ, քանի որ պետք է լինեմ»։

Նա Ինստագրամի իր էջի stories բաժնում տեղադրել է Ավետ Բարսեղյանի ձեռագիր բարեմաղթանքն ու շնորհակալություն հայտնել:

Արփի Գաբրիելյանն առաջին անգամ Միհրան Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել, որն արագ տարածում է գտել լրատվական կայքերում:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport