“Մոսկվա” կինոթատրոնում երեկ վավերագրական լուսանկարչության ցուցահանդես է կայացել, որտեղ ներկայացված աշխատանքների հեղինակները Բրիտանական խորհրդի, Երեւանում Բրիտանական դեսպանատան, “Կովկասյան ինստիտուտ” հիմնադրամի եւ “Ռուբեն Մանգասարյան մեմորիալ” հիմնադրամի վերջերս կազմակերպած լուսանկարչության դասընթացների մասնակիցներն են:
Բրիտանացի լուսանկարիչ Պատրիկ Սադերլենդը
Նշենք, որ հայ ֆոտոլրագրողների համար լուսանկարչության դասընթացները վարել է բրիտանացի լուսանկարիչ Պատրիկ Սադերլենդը, որը Լոնդոնի Արվեստների համալսարանի Հաղորդակցության լոնդոնյան քոլեջի ֆոտոլրագրության դասախոս է:
Չարլզ Դիքենսի 200-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսին դասընթացի 18 մասնակցից յուրաքանչյուրը երեքական լուսանկար է ներկայացրել, որոնք արտացոլում են Հայաստանում սոցիալական կյանքի տարբեր կողմերը` անապահով ընտանիքներ եւ այլն: Ցուցահանդեսի թեման նաեւ դիկենսյան է. փորձել են պարզել ու ներկայացնել` ի՞նչ կգրեր Չարլզ Դիքենսն այսօր:
Վավերագրական լուսանկարչության ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից
Պատրիկ Սադերլենդը ողջունել է ցուցահանդեսի հյուրերին, շնորհակալություն հայտնել ներկայության համար եւ ներողություն խնդրել հայերեն չխոսելու համար:). “Պատերին ներկայացված աշխատանքները բավական կարճ տեւած ֆոտոլրագրության սեմինարի արդյունքն են: Մեկ շաբաթվա սեմինար էր, իսկ լուսանկարիչների մեծ մասն այս աշխատանքների վրա ընդամենը երկու օր են ծախսել: Զարմանալի եւ հրաշալի է, որ այդքան կարճ ժամանակահատվածում նման ցուցահանդես կազմակերպվեց”:
Լուսանկարիչը նաեւ նշել է, որ Երեւանը վավերագրական ժամանակակից լուսանկարչության համար բավական հետաքրքիր մշակույթ ունի եւ ուրախ է, որ հենց ինքը մասնակցեց այս ծրագրին:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: