Էմիլ Մարկը օգոստոսին BRAVO.am-ին պատմեց իր եվրոպական արձակուրդի մասին, իսկ այս անգամ զրույցի առիթ է հանդիսացել նրա նոր ֆոտոշարքը, որն անվանել է “Ճակատագիր” եւ նախատեսում է դրանով եզրափակել ֆոտոմոդելի իր կարիերան:
Էմիլ Մարկը
“Այլեւս չեմ լուսանկարվելու… Համենայնդեպս, երկար ժամանակ նորություններով հանդես չեմ գա: Իմ սիրելի գործից հրաժարվելու պատճառը չեմ ուզում նշել: Մարդիկ մտածում են, թե որոշումս պայմանավորված է ասելիքի բացակայությամբ, բայց ստեղծագործող մարդու դեպքում այդպես չէ… Հիմա լռության շրջանում եմ”,-նշել է մոդելը:
Նրա խոսքով` այս լուսանկարներում Էմիլ Մարկի փոխարեն Էմիլ Մարգարյանն է.“Ֆոտոշարքը եզակի է նրանով, որ չի օգտագործվել ֆոտոշոփ: Ներկայանում եմ իմ բոլոր թերություններով, առավելություններով, հոգեվիճակով: Ցույց եմ տալիս ինձ այնպիսին, ինչպիսին կամ’’:
Էմիլ Մարկը
“Ճակատագրի” լուսանկարիչը Արտյոմ Հարությունյանն է, իսկ բոդի-արտի հեղինակը` Արուսիկ Ասլանյանը.“Ճյուղավորումներն ինձ համար փոխաբերական իմաստ ունեն` խորհրդանշում են կյանքի տարբեր փուլերը, հանդիպած դժվարությունները: Ծառի խորհուրդը մեր` բնության մասնիկ լինելն է, իսկ թավջութակն անմահ արվեստի խորհրդանիշն է. ճակատագիրն ինչ էլ նախապատրաստած լինի մեզ համար, չենք կարող հաղթահարել առանց արվեստի”:
Էմիլ Մարկը նշել է, որ նկարահանման ընթացքը եւս այս անգամ տարբերվել է նախորդներից.“Եթե միշտ երաժշտության ներքո էինք իրականացնում ֆոտոսեսիան, անպայման զրուցում եւ կատակում էինք լուսանկարչի հետ, ապա այս անգամ մեկ ժամից ավելի լռել ենք’’:
Էմիլ Մարկը
Նա կոչ է արել Հայաստանում մոդելինգով զբաղվողներին աչալուրջ լինել.“Տասը տարի քրտնաջան աշխատել եմ, էքսպերիմենտներ արել: Երբ սկսեցի մոդելի գործունեությամբ զբաղվել, ինքս իմ առջեւ խնդիր էի դրել որքան հնարավոր է զարգացնել ոլորտն ու իրագործել մտքերս: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քաջալերել են ինձ եւ օգնել, որ չվախենամ անել այն, ինչ շատ տղաներ չեն անի’’:
BRAVO.am
Լուսանկարները` Արտյոմ Tyoms Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: