×


Հերբ Րիթս` կատարելության լուսանկարիչ

Նրա լուսանկարներում մարմինները կատարյլալ են, ճկուն, առնական եւ գրավիչ:
Նրա լուսանկարներում կանայք աստվածային գեղեցկության են:
Նրա սեւ ու սպիտակ աշխարհում մշտապես թեժ ամառ է: 
Նա Հերբ Րիթսն է. լուսանկարիչ, ում անունը սերտորեն կապված է Հոլիվուդի, նորաձեւության աշխարհի եւ ամենահայտնի ամսագրերի շապիկների հետ (Harper’s Bazaar, Rolling Stone, Vanity Fair, Vogue...):


Հերբ Րիթսի ձեռքի աշխատանք են Մադոննայի, Ջուլիա Ռոբերթսի, Բանդերասի, Դեմի Մուրի, Շինեիդ Օ’Քոնորի, Ջեք Նիքոլսոնի, Մել Գիպսոնի եւ հարյուրավոր այլ աստղերի լավագույն դիմանկարները:


Հերբ Րիթսն է նկարահանել Մադոննայի «Cherish», Քրիս Այզեքի «Wicked Game» եւ նույնիսկ Ջենիֆեր Լոպեսի «Ain’t it Funny» տեսահոլովակները:

Ջուլիա Ռոբերթսը


«Աֆրիկա» ֆոտոշարքը համարվում է Հերբ Րիթսի լավագույն աշխատանքներից մեկը:  

«Աֆրիկա» ֆոտոնախագծի լուսանկարներից


Լուսանկարչի առանձնահատուկ սերը դեպի արվեստը եւ հատկապես` անտիկ քանդակները, բացահայտ է նրա` մերկ տղամարդկանց լուսանկարներում:


Ինչ վերաբերում է կանանց, նրանք նուրբ են եւ անպաշտպան, իսկ երբեմն առնական եւ ամենակալ:


Հերբ Րիթսի ստեղծած կատարյալ, անհոգ եւ ներդաշնակ այս մոլորակը կարելի է տեսնել քաղաք Փարիզում` «Լուսանկարչության եվրոպական տանը» (MEP), մինչեւ սույն թվականի նոյեմբերը:

Տեքստը` Լիլիթ Սոխակյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW