×


Հովհաննես Բաբախանյանը

Հովհաննես Բաբախանյանի նոր մրցանակն ու ֆոտոշարքը

Հովհաննես Բաբախանյանն օրերս Բեւերլի Հիլզում տեղի ունեցած «Art For Peace» մրցանակաբաշխությունից տուն է վերադարձել ցանկալի մրցանակով: Թե որ անվանակարգում է լավագույնը ճանաչվել, ինչ զբաղվածություն ունի այս շրջանում, դերասանը պատմել է BRAVO.am-ին, նաեւ տրամադրել իր նոր ֆոտոշարքը:

«Հիմնվելով իմ տարբեր դերակատարումների վրա, որոնք ներկայացվել են տարբեր երկրներում՝ տարբեր լեզուներով, ինձ տրվել է «Լավագույն միջազգային դերասան» մրցանակը»,-ասել է նա եւ հավելել, որ մրցանակաբաշխությանը մասնակցել են 65 երկրի ներկայացուցիչներ:

Հովհաննես Բաբախանյանը


Առաջիկայում դերասանը հանդես կգա նոր մոնոներկայացմամբ.«Բացի այդ, այժմ զբաղված եմ իմ հեղինակային հեռուստածրագրով, որը շուտով եթերում կլինի, խաղում եմ «S.W.A.T.» ամերիկյան սերիալում, ձայնագրում եմ նոր երգ»:

Հովհաննես Բաբախանյանը


Անդրադառնալով ֆոտոշարքին, Հովհաննեսն ասել է, որ լուսանկարահանումը ջերմ եւ մտերմիկ է անցել.«Գոգայի հետ առաջին անգամ էի համագործակցում: Նա գիտեր իմ խաղացած բոլոր դերերը, դրա համար էլ կես խոսքից հասկացանք` ինչ է պետք»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոգա Ասատրյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW