Հռիփսիմե Հակոբյանն երեկ “տարօրինակ” հոգեվիճակում էր. նկարահանվել է երգչուհու թվով 9-րդ տեսահոլովակը: “Տարօրինակ” երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Արեն Բայադյանը:
Հռիփսիմե Հակոբյանը "Տարօրինակ" տեսահոլովակի նկարահանումներին
“Հետաքրքիր, միստիկ լուծումներով տեսահոլովակ է լինելու: Երգը լիրիկական ոճում է, գործիքավորմամբ զբաղվել է “Դուետրո” ստուդիայից Էդգարը” ,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Հռիփսիմե Հակոբյանը:
Տարօրինակ հոգեվիճակ կերտող հերոսուհին ստեղծել է տարբեր` իրար հակասող կերպարներ, հայտնվում է նույնքան տարօրինակ իրավիճակներում. “Ես մի գեղեցիկ առավոտ փողոցով անցնելիս նամակ եմ ստանում, որը փոխում է իմ ամբողջ կյանքը: Հենց այդ նամակի բովանդակությունն էլ ցույց կտանք տեսահոլովակում ”,-պատմել է երգչուհին:
"Տարօրինակ" տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանը
Ռեժիսոր Արեն Բայադյանն էլ մեզ հետ զրույցում նշել է, որ առաջին անգամ է համագործակցում Հռիփսիմեի հետ. “Իրեն շատ տանջեցի այս տեսահոլովակի համար, բայց ինքն էլ ասաց, որ հաճելի տանջանք էր:): Բարդությունը նրանում էր, որ երգչուհին միայնակ պետք է կարողանար տանել այդ գաղափարը, որով պետք է հետաքրքրություն առաջացնի դիտողների մեջ”: Ռեժիսորի փոխանցմամբ` տեսահոլովակում կլինեն որոշ գրաֆիկական դետալներ: “Տարօրինակ”-ը պատրաստ կլինի մոտ 20-25 օրից:
Հռիփսիմե Հակոբյանը "Տարօրինակ" տեսահոլովակի նկարահանումներին
Հռիփսիմե Հակոբյանն էլ հայտնել է, որ տեսահոլովակը կներկայացվի մոտ մեկ ամսից, առաջիկայում նախատեսում է հետաքրքիր մի շարք ծրագրեր իրականացնել, մտածում է մենահամերգի մասին, որը, ինչպես ինքն է նշում, պետք է ճիշտ ժամանակին ու ճիշտ մտածված լինի:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: