Հանգստյան օրերը բավական հագեցած են եղել ամերիկացիների համար: Երկրի բնակիչների մեծ մասը գամվել էին հեռուստաէկրաններին` դիտելու տարվա կարեւորագույն միջոցառումը` Ֆուտբոլի ազգային լիգայի սուպերգավաթը, որն իրենց ներկայությամբ “զարդարել” ու առավել հետաքրքիր են դարձրել ամերիկյան շոու-բիզնեսի “աստղերը”:):
Մադոննան
Մադոննան, Նիկի Մինաժը, Քեթի Փերին եւ մյուսները հատուկ ժամանել էին Ինդիանապոլիս` ներկա գտնվելու ու քաջալերելու ֆուտբոլային սիրելի թիմին եւ, իհարկե, երաժշտական կատարումներով հանդես գալու:
Նշենք` այնքան տպավորիչ է եղել Մադոննայի ելույթը, որ նույնիսկ խամրեցրել է ֆուտբոլային խաղը:): Երգչուհին կրել է “Givenchy” բրենդի հագուստ, նրա ակրոբատիկ հնարքներն ու սիրելի հիթերի կատարումները ոչ ոքի անտարբեր չի թողել:
Նիկի Մինաժը
Մեծ ուրախությամբ է հանդիսատեսը դիմավորել նաեւ Քելի Քլարքսոնին, որը հայտնվել է խաղի դաշտում ԱՄՆ հիմնը կատարելու համար: Միջոցառումից հետո հայտնիները շարունակել են ուրախանալ տարբեր “աֆթրփարթիներում”: Ի դեպ, այս տարի հաղթել է “New York Giants” թիմը` 21:17 հաշվով ետեւում թողնելով “New England Patriots”-ին:
Առաջարկում ենք դիտել սուպերգավաթի համերգային մասից մի քանի հատված:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: