Երեկ՝ փետրվարի 27-ին, մահացել է երիտասարդ երգչուհի Մարիամ Հակոբյանը, որին հեռուստադիտողը կհիշի «Շանթ» հեռուստաընկերության «Իմ անունն է» նախագծի երկրորդ եթերաշրջանից:
Մարիամը 25 տարեկան էր: Երգչուհու մոտ շուրջ երկու ամիս առաջ քաղցկեղ էր հայտնաբերվել:
BRAVO.am-ը ցավակցում է Մարիամ Հակոբյանի ընտանիքին:
Հ.Գ. «Իմ անունն է» նախագծի շրջանակում՝ 2012 թվականին, Մարիամը կրկնօրինակել էր Նիկոլ Շերզինգերին: Հաղթանակից հետո մեզ հետ զրույցում 18-ամյա աղջիկն ասել էր, որ ազատ ժամանակ գիրք է գրում՝ նախատեսված երեխաների համար:


×
24,159





