Փարիզի նորաձեւության շաբաթվա (Paris Fashion Week) շրջանակում մարտի 3-ին պատմական Opéra Garnier-ում տեղի ունեցավ «THE MUSE, powered by Jardins d’Arménie» բացառիկ ցուցադրությունը՝ նշանավորելով հայկական երկու լյուքս բրենդների՝ THE MUSE բրենդի եւ Jardins d’Arménie ռոյալ բրենդիի ինքնատիպ համագործակցությունը։
Լուսանկարը՝ Jardins d’Arménie
Կանանց հագուստի նոր՝ 2026–2027 աշուն-ձմեռ հավաքածուն ներկայացվել է որպես ստեղծարար երկխոսություն Jardins d’Arménie-ի եւ THE MUSE-ի աշխարհների միջեւ, որտեղ միահյուսվում են կուտյուրը, ինքնատիպ գործվածքների եւ ֆակտուրաների մշակույթն ու ապրելու արվեստը (Art de Vivre):
Դիզայներ Մանե Խաչատրյանի հիմնադրած THE MUSE բրենդը դարձել է հայկական նորաձեւության առաջին տներից մեկը, որն իր հավաքածուները ներկայացրել է Միլանում, Փարիզում եւ Նյու Յորքում։
Լուսանկարը՝ Jardins d’Arménie Մանե Խաչատրյանը
THE MUSE-ի այս հավաքածուի համար ստեղծագործական մուսա է եղել Jardins d’Arménie-ն։
Լուսանկարը՝ Jardins d’Arménie
Իսկ փարիզյան այս ցուցադրության շրջանակում THE MUSE-ն իր հագուստներով բացահայտել է ինքնության եւ մշակութային փոխակերպման թեմաները, որոնք համահունչ են Pogossian Luxury Brand House-ի (SPS Cigaronne) փիլիսոփայությանը։
Լուսանկարը՝ Jardins d’Arménie Արմեն Պողոսյանն ու Արթուր Աբրահամը
Իրենց համագործակցության միջոցով Jardins d’Arménie-ն եւ THE MUSE-ը միավորել են ժառանգությունը, արհեստագործական վարպետությունը եւ գեղարվեստական արտահայտչությունը՝ հայկական մշակույթին նոր ու ժամանակակից հնչողություն հաղորդելով։
Արմեն Պողոսյանը
«Jardins d’Arménie»-ն ու «THE MUSE»-ը միավորում են գերազանցության ու ժառանգության փոխանցման հանդեպ իրենց համատեղ ձգտումը։ Այս համագործակցությունը ստեղծում է երկխոսություն՝ ստեղծագործության, ժառանգության եւ հայկական նրբաճաշակ ապրելակերպի (art de vivre) միջեւ՝ այնպիսի խորհրդանշական միջավայրում, ինչպիսին է Opéra Garnier-ը»,- ասել է Pogossian Luxury Brand House-ի (SPS Cigaronne) համասեփականատեր Արմեն Պողոսյանը։
THE MUSE-ի հիմնադիր եւ կրեատիվ տնօրեն Մանե Խաչատրյանը նշել է. «Jardins d’Arménie-ի հետ այս համագործակցությունը մարմնավորում է THE MUSE-ի ոգին՝ հայկական կենդանի ժառանգությունը, որը արտահայտվում է ժամանակակից կուտյուրի միջոցով»։
Լուսանկարը՝ ՝ Jardins d’Arménie
THE MUSE-ի փարիզյան ցուցադրության գործընկեր Jardins d’Arménie-ն հայկական ժառանգության նրբաճաշակ եւ ժամանակակից մեկնաբանություն է։ Ռոյալ բրենդին բարձրակարգ ալկոհոլային խմիչքների միանգամայն նոր կատեգորիա է։ Jardins d’Arménie-ն պատրաստվում է հայկական էնդեմիկ ոսկեհատ խաղողից եւ անցնում է հասունացման յուրահատուկ գործընթաց՝ համադրելով ավանդական ու նորարար մեթոդները։
Նշենք նաեւ, որ Jardins d’Arménie-ի Եվրոպական շնորհանդեսը տեղի ունեցավ 2025 թվականի սեպտեմբերին Մոնակոյում՝ Մոնակոյի իշխան Ալբերտ 2-րդի ու այլ ճանաչված անհատների մասնակցությամբ։ Այսօր բրենդը հաստատված է Մոնակոյում, Ֆրանսիայում եւ որոշ ընտրված եվրոպական շուկաներում:
***
1992 թվականից սկսած Պողոսյան ընտանիքը ստեղծում է բացառիկ լյուքս արտադրանք՝ SPS Cigaronne եւ Newline Brands Global LLC ընկերություններով։ Ընկերությունների բրենդերը միավորող Pogossian Luxury Brand House-ը ներկայացված է ավելի քան 40 երկրում եւ մարմնավորում է տեսլական, որը հիմնված է արհեստագործական վարպետության, ստեղծագործականության եւ գերազանցության վրա, առաջարկում նրբաճաշակ եւ խորը փորձառություններ՝ գերազանցելով միջազգային հաճախորդների ամենաբարձր պահանջներին։


×
93





