12.12.12-ին ծնված Ալեքն օրերս տոնել է մեկամյակը: Ֆրանսիայում բնակություն հաստատած Մայա Մարգարյանն ու ամուսինը` ռեժիսոր Տիգրան Դավթյանը, փոքրիկի համար խնջույք են կազմակերպել եւ հրավիրել նրա ընկերներին:):
Մայա Մարգարյանը` որդու հետ
“Ճիշտ է` որդուս ընկերները տարիքով մեծ են, սակայն դա չի խանգարում, որ իրար շատ լավ հասկանան: Սկզբում ուրախ մասնակցում էր միջոցառմանը, սակայն հետո պահանջեց իր սիրելի մուլտֆիլմը` “Մաշան ու արջը”, եւ տարվեց դրանով”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին:
Հոբելյարը տարեդարձի առթիվ հագուստ եւ խաղալիքներ է նվեր ստացել, ծնողներն էլ նրա համար նոր փոխադրամիջոց են գնել.“Իր նախորդ ավտոմեքենայի մեջ այլեւս չէր տեղավորվում:)”:
Ալեքի մեկամյակի տորթը
Փոքրիկ Ալեքի չարաճճիությունների մասին մայրը կատակով է խոսում.“Նա դեռեւս չի քայլում, սակայն ցանկությունը շատ մեծ է, որովհետեւ իր տեսադաշտում առկա դարակներին, լարերին հասնելու մասին է երազում: Խոսում է, սակայն իր լեզվով”:
Ամիսներ առաջ մեզ հետ զրույցում Մայան նշել էր, որ որդու ծնունդն իրեն ստեղծագործական նոր լիցք է հաղորդել. “Տեա-ջազ”պարի խմբի գեղարվեստական ղեկավարը սիրելի գործը շարունակում է նաեւ Ֆրանսիայում.“Առաջ հրավիրում էին բեմադրություններ անելու, իսկ այսօր արդեն խմբակ ունեմ, որտեղ աֆրիկյանից մինչեւ հայկական ժողովրդական պարեր եմ դասավանդում ֆրանսիացի եւ այլազգի երեխաների: Նրանք հետաքրքրությամբ են սովորում մեր պարերը: Ֆրանսերենով ենք շփվում, անսովոր է, բայց շատ հաճելի”:
Մայա Մարգարյանը` որդու ծննդյան տարեդարձին
Երգչուհին խոստովանել է, որ ավելի շատ եվրոպական շոու-բիզնեսին է հետեւում, բայց նաեւ կապի մեջ է իր հայ ընկերների հետ.“Չեմ մոռանում Ժակին, Մաշա Մատվեեւային, Հասմիկ Կարապետյանին,Արմինե Գրիգորյանին, Աննա Արմենակյանին, Շպռօտին եւ մյուսներին: Բոլորին շատ կարոտել եմ: Շատ ենք կարոտել Երեւանը: Կարծում եմ` շուտով կլինենք մեր քաղաքում”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մայա Մարգարյանի անձնական արխիվիցի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: