×


Մառա Սարուխանյանի դստեր 1-ամյակն ու Հայաստանում ապրելու որոշումը

Մառա Սարուխանյանի կրտսեր դուստրը` Արիանան, օրերս դարձել է 1 տարեկան: Ծնողները փոքրիկի համար ուրախ խնջույք են նախաձեռնել՝ լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

Մառա Սարուխանյանի ընտանիքը


«Շատ լավ ու հետաքրքիր օր ենք անցկացրել՝ բազում դրական լիցքերով եւ անմոռանալի պահերով: Մեր հյուրերն այս անգամ եւս մեր բոլոր հարազատներն ու ընկերներն էին»,- նշել է Մառան:

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ աղջկա ծնունդը Հայաստանում են նշել.«Այստեղ ամեն բան այնքան լավ է եւ հարազատ, որ որոշել ենք այսուհետ Հայաստանում բնակվել»:

Երկու բալիկների խնամքի հարցում երիտասարդ մայրիկին օգնում են երեխաների տատիկները.«Ամուսինս էլ շափից շատ հոգատար հայր եւ կողակից է, ամեն հարցում օգնում է ինձ»:

Մառա Սարուխանյանը՝ դստեր հետ


Դերասանուհին չի մոռացել շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր օգնել են իրեն բալիկի տարեդարձի խնջույքը կազմակերպելու հարցում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մառա Սարուխանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport