Հայկական մի շարք նախագծերից հայտնի Մարիամ Մելիքյանը այս օրերին դստեր հետ Հայաստանում է: Ամուսնությունից հետո Թուրքիայում բնակություն հաստատած Մարիամը օրերս ինստագրամյան իր էջում հերթական լուսանկարի եւ հրապարակման տակ այնպիսի մեկնաբանություն էր գրել, որը խոսակցությունների ալիք էր բարձրացրել: Շատերը շտապել էին ենթադրել, որ Մարիամն ամուսնալուծվել է:
BRAVO.am-ի հետ զրույցում, սակայն, դերասանուհին նշել է, որ պարզապես հավանել է այդ միտքը եւ որոշել գրել, այնուհետեւ տեսնելով, որ այլ բան է հասկացվում, հեռացրել է գրառումը:
Մարիամ Մելիքյանը`դստեր հետ
Նա նաեւ նշել է, որ այս անգամ էլ իրեն Հայաստան է բերել կարոտը, նաեւ նոր գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունի, որի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:
BRAVO.am
Լուսանկարները` Մարիամի անձնական արխիվից


×
10,592





