Հաղորդավարուհի Մարինա Գրեգը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որի հեղինակը լուսանկարիչ Արվին Քոչարյանն է: BRAVO.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին ասել է, որ սա իր ու Արվինի երկրորդ համագործակցությունն է:
«Համատեղ ֆոտոշարք ստեղծելու առաջարկն Արվին Քոչարյանի կողմից է եղել: Քննարկելուց ու հասկանալուց հետո, թե նա ինչ ոճում է տեսնում այն, համաձայնեցի: Երկու ժամ ստուդիայում աշխատեցինք ու ստացանք մեր ուզածը: Նկարահանումները հիանալի միջավայրում են անցել: Արվինը կարողանում է ջերմ ու թեթեւ մթնոլորտ ստեղծել, որում նկարահանվողը չի կաշկանդվում: Նա ճիշտ ներկայացնում է իր պատկերացրածն ու ամեն բան անում իր ուզածը ստանալու համար: Կարծում եմ՝ ճաշակով գործ ենք արել»,- ասել է Մարինան:
Լուսանկարվել սիրող հաղորդավարուհին սկզբում մտավախություն է ունեցել, որ բաց նկարները կարող են ճիշտ չընկալվել հասարակության կողմից. «Սկզբում կաշկանդվում էի, պատկերացնում էի, թե այն ինչ մեկնաբանությունների կարժանանա: Փաստորեն, չէի սխալվում: Մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ նման ոճի նկարների: Կարծում եմ՝ այս ֆոտոներն էսթետիկ են, դրանցում վուլգարություն, անճաշակություն չկա: Այ, վուլգարությունն ինձ համար անընդունելի է»:
Ստորեւ ներկայացնում ենք հաղորդավարուհու նոր ֆոտոշարքը:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: