×


«Մենք ենք, մեր եռանկյունին» խորագրով ցուցադրություն՝ նվիրված Հենրիկ Մալյանի 100-ամյակին

Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամը Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոնում կազմակերպել է «Մենք ենք, մեր եռանկյունին» խորագրով իմպլեմենտացիոն ցուցադրություն։

Այն նվիրված էր 3 նշանավոր ստեղծագործողների հոբելյանական տարեդարձերին՝ Հենրիկ Մալյանի ու Աղասի Այվազյանի 100-ամյակներին ու Հրանտ Մաթեւոսյանի 90-ամյակին։ Ներկայացվել են «Մենք ենք, մեր սարերը» ու «Եռանկյունին» ֆիլմերի ընտրանի կադրեր, դեկորներ, ստեղծագործական գործընթացին առնչվող ռեկվիզիտներ, անձնական իրեր, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը:


Ցուցադրությունն իրականացվել է ինտերակտիվ մոտեցմամբ, որը հնարավորություն է տալիս այցելուներին ոչ միայն դիտել ներկայացված նյութերը, այլեւ դառնալ դրանց անմիջական մասնակիցը։ Այցելուները հնարավորություն են ունեցել կրել «Եռանկյունին» ֆիլմի խորհրդանշական գոգնոցը, շփվել ֆիլմերի ստեղծման պատմությանը վերաբերող իրական ռեկվիզիտների հետ եւ զգալ ներկայացվող ստեղծագործությունների մթնոլորտը:

Լուսանկարները՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW