×


Մարինե Հակոբյանն՝ իր մրցանակի եւ հասանելի չլինելու մասին

Մարբեյը՝ Մարինե Հակոբյանը, մրցանակ է ստացել, ինչի մասին ուրախությամբ պատմել է BRAVO.am-ին։ ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխությանը ջազ երգչուհին հաղթել է «Մասսայական ժանրի տարվա երաժիշտ-կատարող» անվանակարգում.«Վերջերս հայտ էի ներկայացրել, եւ ժյուրիի որոշմամբ փաստորեն ոչ միայն ընդգրկվեցի, այլեւ հաղթեցի։ Անսպասելի էր, նաեւ հաճելի ու պարտավորեցնող։ Առ այսօր իմ ստացած ամենամեծ մրցանակն է»։

Մարբեյն արժանացել է «Ծիծեռնակ» մրցանակի


Նա թեեւ հեռուստաէկրաններին հաճախ չի երեւում, բայց ակտիվ է երեւանյան համերգներին. «Շաբաթական մեկ-երկու անգամ երգում եմ ակումբներում, սակայն ամեն օր չեմ աշխատում, որ չսպառվեմ ու շատ հասանելի չլինեմ, որ լսարանի համար էլ հետաքրքիր լինի։ Փորձում եմ հավասարակշռություն պահպանել եւ ինձ շատ չեմ ծանրաբեռնում»։

Մարբեյը


Նա առաջիկայում ծրագրել է ելույթ ունենալ Լիբանանում, Ռուսաստանում, իսկ Երեւանում էլ ապրիլի 30-ին կմասնակցի Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին.«Բեյրութում երկու անգամ երգել եմ, կապը պահպանվել է, կրկին հրավեր ունեմ։ Ելույթներս տեղի են ունենում ակումբներում. հայ համայնքի հետ կապ չունի։ Շուտով նաեւ նոր երգեր ու տեսահոլովակ կներկայացնեմ։ Հայերեն ֆոլք երգեր ունեմ, որոնք դեռեւս չեմ կատարել, այժմ գործիքավորման ու ձայնագրման փուլում են»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Մարբեյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW