×


Մարկ Սաղաթելյանը շտապ տեղափոխվել է հիվանդանոց

Մարկ Սաղաթելյանն այսօր՝ հուլիսի 30-ին, ծանր վիճակում շտապ տեղափոխվել է “Նաիրի” բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է News.am-ը` նշելով, որ հայտնի շոումենի մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ, գլխուղեղի արյունազեղում: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է:

Մարկ Սաղաթելյանը


BRAVO.am-ը կփորձի մանրամասներ իմանալ Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակի մասին:

Ինչպես հայտնի է, 2012 թվականի հունիսի 22-ի գիշերը Մարկ Սաղաթելյանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, “Թաթա Փրոդաքշն”-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը ավտովթարի էին ենթարկվել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Շոումենը տեղեկացրել էր, որ վթարից հետո առաջին անգամ կարողացել է ոտքի կանգնել իր 41-ամյակի օրը` սեպտեմբերի 1-ին:

BRAVO.am-ը առողջություն է մաղթում Մարկ Սաղաթելյանին: 

BRAVO.am
Լուսանկարները` Մարկ Սաղաթելյանի անձնական արխիվից 

Կարդալ ավելին

Quality Sign BW