Հանրահայտ ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը երեկ իր ծննդյան 92-րդ տարեդարձի առթիվ շնորհավորանքներ էր ստանում աշխարհի բոլոր երկրներից` նրա պատվին մեծ միջոցառումներ էին կազմակերպվել Հայաստանում, Իտալիայում, Արգենտինայում եւ այլուր։ Իսկ այսօր մեծանուն արտիստը պատվո շքանշանով կպարգեւատրվի Մարսելում։
Շառլ Ազնավուրը
Ֆրանսիայի երկրորդ մայրաքաղաք համարվող քաղաքն արդեն իր սերն ու հարգանքն է հայտնել մաեստրոյին՝ պատվավոր քաղաքացու կոչում շնորհելով, իսկ այս անգամ շքանշան կտրվի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի կողմից։ Մարսելի փոխքաղաքապետ, Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Ռիշառ Ֆինդիկյանն իր «ֆեյսբուքյան» էջում տեղեկացնում է, որ շքանշանը կհանձնի դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը։
Շառլ Ազնավուրի 91-ամյակը` Մարսելում
Այնուհետ տեղի կունենա Շառլ Ազնավուրի անվան գրական մրցանակի հանձնման արարողություն։ Մրցանակին հավակնող գրքերը հինգն են, բոլորի հիմքում Հայոց ցեղասպանության թեման է։
Շառլ Ազնավուրը
Միջոցառմանը կմասնակցեն տարբեր ոլորտների ճանաչված գործիչներ Մարսելից, ինչպես նաեւ հատուկ հյուրեր, որոնք այնտեղ կժամանեն կենդանի լեգենդի հետ հանդիպման նպատակով։ Ի դեպ, մուտքն ազատ է բոլորի համար։
Պատրաստեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: