×


Քիմ Քարդաշյանին ուղեղի անեւրիզմա են ախտորոշել

Քիմ Քարդաշյանին ախտորոշել են գլխուղեղի արյունատար անոթի արտափքում՝ անեւրիզմա: «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի թիզերում ցուցադրվում է, թե ինչպես է 45-ամյա Քարդաշյանն անցնում ՄՌՏ հետազոտություն, որի արդյունքում էլ հայտնաբերվել է առողջական խնդիրը:

Բժիշկների գնահատմամբ՝ հիվանդությունը, հնարավոր է, առաջացել է քրոնիկական սթրեսի հետեւանքով: Քարդաշյանն էլ կարծում է, որ պատճառը նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ բարդ հարաբերություններն ու ամուսնալուծությունն էին: Նա հավելել է, որ նույն պատճառով վաղուց փսորիազի կանոնավոր սրացումներ էլ են լինում:  


Ռեալիթի շոուի դրվագներից մեկում էլ Քիմը քրոջը՝ Քորթնիին, խոստովանում է, որ չի կարողանում հավատալ ախտորոշմանը: «Գրողը տանի, ինչո՞ւ է այս ամենն ինձ հետ կատարվում»,- հարցնում է նա:

Քարդաշյանը նաեւ ասել է, որ Ուեսթի հետ հարաբերությունների ընթացքում իր մեջ «Ստոկհոլմի համախտանիշ» է զարգացրել. «Ես անընդհատ վատ էի զգում, բայց միեւնույն է՝ պաշտպանում էի նրան ու փորձում օգնել: Ամեն անգամ մտածում էի՝ պարտավոր եմ դիմանալ, կարող եմ փրկել նրան»:


Ավելի վաղ Քիմը պատմել էր, որ ռեփերի անկանխատեսելիությունն ու հուզական անկայունությունն են իրենց բաժանման հիմնական պատճառը դարձել. «Նրա հետ երբեք չգիտես, թե առավոտյան քեզ ինչ է սպասվում. սարսափելի զգացողություն է»:

Քարդաշյանն ու Ուեսթը պաշտոնապես բաժանվել են 2022 թվականին: Միասին նրանք 5 տարի են ապրել եւ 4 երեխա ունեն:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW