×


Մարտա Կիրակոսյանի հարսանիքի լուսանկարները

Մարտա Կիրակոսյանը երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ամուսնացել է: Երգչուհու ամուսինը ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանն է՝ հաղորդավար, ռեփ կատարող Ֆելիքս Խաչատրյանի հարազատ եղբայրը:

Մանե Գրիգորյանը եւ Մարտա Կիրակոսյանը


Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում: Միմյանց հավերժ սիրելու խոստում տալուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակներն իրենց միությունը նշել են ռեստորանային համալիրներից մեկում:

Մարտա Կիրակոսյանի եւ Նահապետ Խաչատրյանի հարսանիքին


Հարսանեկան խնջույքին ներկա են եղել զույգի հարազատներն ու շոուբիզնեսյան ընկերները, որոնց թվում՝ Արթուր Գրիգորյանը, Մանե Գրիգորյանը, Անուշիկ Ալավերդյանը, Մարին, Ռոլանդ Գասպարյանը, Գայանե Հովհաննիսյանը, Գրիգոր Կյոկչյանը եւ հայտնի այլ հյուրեր:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

BRAVO.am
Լուսանկարները՝ Ֆեյսբուքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport