Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքում երեկ օրը տոնական է եղել: Նրանց ավագ դուստրը` Էվան, դարձել է 8 տարեկան: Ինչպես BRAVO.am-ին պատմել է հաղորդավարուհին, հոբելյարը որոշել է ծննդյան օրը դասընկերուհիներից մի քանիսի հետ անցկացնել:
Էվայի 8-ամյակին
«Էվան արդեն մեծ աղջիկ է, ու իր փոխարեն մենք որոշումներ չենք կայացնում: Նախքան ծնունդը միասին քննարկում ենք, թե ինչպես կցանկանա անցկացնել: Նա մեզնից, իհարկե, խորհուրդ է հարցնում: Իսկ մենք շատ ենք կարեւորում, որ ամեն բան իր սրտով լինի: Արդեն 2 տարի է` Էվան է իր տարեդարձի ձեւաչափը որոշում»,-ասել է Մերին:
Տոնական օրվա սկզբում Էվան իր հյուրերի հետ երեւանյան կինոթատրոններից մեկում ֆիլմ է դիտել, հետո նրանք դարձել են փոքրիկ խոհարարներ՝ իրենց ճաշակով ու նախասիրություններով պիցցա պատրաստելով, այնուհետեւ, իհարկե, աղջնակը փչել է տորթի մոմերը, ինչին հաջորդել է տարեդարձի վերջին`ամենաակտիվ փուլը` խաղեր, ատրակցիոններ, կարուսելներ եւ այլն:
Էվայի 8-ամյակին
«Էվայի տարեդարձը սկսվեց կեսգիշերից: Ընտանիքի անդամներով՝ գեղեցիկ գլխարկներով, ուրախ երգերով, տորթիկով եւ, իհարկե, առաջին նվերով, անակնկալ մատուցեցինք նրան: Տոնը սկսվեց: Էվան խենթանում է անակնկալների, փոքրիկ, հետաքրքիր նվերների համար: Մենք 3 տարբեր արկղեր էինք պատրաստել` լցված տարատեսակ նվերներով: Մեկը ստացավ կեսգիշերին, մյուսն՝ առավոտյան աչքերը բացելուն պես, երրորդը՝ օրվա ավարտին: Յուրաքանչյուր տոն դառնում է հեքիաթ, երբ զգում ես շրջապատող մարդկանց ջերմությունն ու սերը: Օրվա ընթացքում մեր հարազատների շնորհավորանքները, համացանցում անթիվ-անհամար բարեմաղթանքները, որոնց մի մասի հեղինակներն անծանոթներ էին, մեր տոնն, իսկապես, էլ ավելի ջերմ ու ուրախ դարձրին»,-պատմել է հաղորդավարուհին:
Մերի Ներսիսյանի դուստրերը
Պարզվում է՝ Էվան քաղցրակեր չէ: Սիրում է միմիայն դառը շոկոլադ ու հենց մայրիկի պատրաստած շոկոլադե տորթը: Ամեն տարի նրա ծննդյան տոներին ծնողները թիթիզ ու գեղեցիկ տորթեր են պատվիրում: Այս տարի աղջնակը նախապես հայտարարել է, որ տորթը պետք է մայրիկը պատրաստի, եւ բացառապես շոկոլադե, որ կարողանա ուտել: Հոբելյարի խնդրանքը մայրիկը սիրով կատարել է: Բոլոր երեխաները հաճույքով կերել են տոնական, ինչպես Մերին է նշել, ոչ շատ գեղեցիկ, բայց շատ համեղ տորթը:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Ներսիսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: