×


Մերի Շահինյանի դստեր առաջին լուսանկարները

Մերի Շահինյանի եւ գործարար Արտաշես Մարգարյանի երկրորդ երեխան երկու ամսական է: Փոքրիկ Լեան օրերս առաջին անգամ հայտնվել է պրոֆեսիոնալ ֆոտոխցիկի առջեւ: Լուսանկարները հաղորդավարուհին առաջինը տրամադրել է BRAVO.am-ին:

«Ֆոտոշարքը վաղուց էի պլանավորել: Բավականին կարճ ժամանակում շատ գեղեցիկ լուսանկարներ ստացանք: Լեան իրեն լավ էր զգում: Սովորականի պես կարճ ժամանակ անց քնեց: Ամեն դեպքում, լուսանկարչի աշխատանքը հեշտ չէ ո՛չ փոքրիկների, ո՛չ էլ մեծերի դեպքում»,-ասել է նա:

Փոքրիկ Լեան


Մերիի խոսքով՝ Լեայի ծնվելուց հետո իր առօրյան էլ ավելի հագեցած է, թեեւ իրեն շատ են օգնում: Ուրախ է, որ կարողանում է հանգիստ վայելել երեխայի խնամքի արձակուրդը, կենտրոնանալ ամենակարեւորի վրա:

Հաղորդավարուհին նշել է նաեւ, որ քրոջ լույս աշխարհ գալուն անհամբերությամբ է սպասել փոքրիկ Միքայելը: Ծնողները փորձել են իրենց որդուն նախապատրաստել ընտանիքի նոր անդամի ծննդին: Միասին խաղալիքներ են ընտրել, նվերներ, նույնիսկ սենյակի ձեւավորումը Միքայելը հայրիկի հետ է արել:

Փոքրիկ Լեան


Մերին խոստովանել է, որ այն մայրերից է, ովքեր սիրում են իրենց փոքրիկ աղջիկներին թիթիզ շորիկներ եւ աքսեսուարներ գնել.«Զգեստապահարանը սկսել եմ հավաքել մինչեւ ծնվելը: Լեան բավական մեծ զգեստապահարան ունի: Գեղեցիկ շորիկներն իմ թուլությունն են: Թեպետ փորձը հուշում է, որ մեծ մասն այդպես էլ կախված կմնան: Այս տարիքում այնքան արագ են մեծանում»:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Little Angels photography-ի եւ Մերի Շահինյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport