×


Միլենան եւ Արմենը բալիկի են սպասում

Երաժիշտ Արմեն Շահվերդյանը եւ պարուհի Միլենա Ոսկանյանը շուտով ծնողներ կդառնան: Ապագա մայրիկն առաջինը BRAVO.am-ին է վստահել ուրախալի լուրն ու տրամադրել նոր ֆոտոշարքը, որի հեղինակն Արվին Քոչարյանն է:


«Շատ լավ է ընթանում հղիությունս. 8-րդ ամսում եմ: Եթե փորիկս չերեւա եւ բալիկը չհարվածի, չեմ էլ հիշի հղի լինելուս մասին:)»,-կատակել է Միլենան:

Մինչեւ երեք ամսականը նա շարունակել է պարել Երեւանի ժամանցի վայրերից մեկում.«Հեշտությամբ աշխատանքային դադար վերցրի, քանի որ զգում էի` ժամանակն է հանգստանալու, իսկ հղիությունը լավագույն առիթն է»:

Արմեն Շահվերդյանը եւ Միլենա Ոսկանյանը



Պարուհին պատմել է նաեւ, թե ինչպես է լուրն ամուսնուն հայտնել.«Դեկտեմբերի 28-ին եմ ասել, այնքան ուրախ էի եւ երջանիկ, որ չդիմացա Նոր տարվա գիշերը հայտնել: Երբեք Արմենին չէի տեսել այդքան հուզված եւ երջանիկ, երկուսիս համար էլ նոր հույզեր էին, փաթաթվել էինք իրար եւ երջանկությունից լացում էինք: Այդ օրվանից մեր կյանքը փոխվել է 180 աստիճանով»:


Զույգն արդեն պարզել է առաջնեկի սեռը. Միլենան ամուսնուն արու զավակ կպարգեւի: Երեխային կանվանակոչեն Դանիել:



Արմեն Շահվերդյանը եւ Միլենա Ոսկանյանը


BRAVO.am-ը թեթեւ հղիություն է մաղթում Միլենային եւ առողջ բալիկ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport