×


Միխայիլ Գալուստյանը երկրորդ անգամ հայր է դարձել

Կոմեդիայի ժանրի հայազգի հանրահայտ դերասան Միխայիլ Գալուստյանը զգուշորեն թաքցնում էր այն փաստը, որ մի քանի շաբաթ առաջ կրկին հայր է դարձել:): Դերասանի կինը` Վիկտորիա Շտեֆանեցը, Միշային դուստր է պարգեւել: Հղիության վերջին ամիսների ընթացքում նա դադարել էր ուղեկցել ամուսնուն տարբեր միջոցառումնրի ընթացքում, որպեսզի հեռու մնա պապարացիների ամենատես աչքերից:

Միխայիլ Գալուստյանը կնոջ հետ


Դերասանն այս ուրախալի լուրը հայտնել է “Тот ещё Карлосон” ֆիլմի պրեմիերային, որի գլխավոր դերակատարը հենց ինքն է: “Մի քանի շաբաթ առաջ կրկին հայր եմ դարձել` երկրորդ դուստրս է ծնվել: Այժմ ամբողջ էներգիաս ուզում եմ ուղղել ընտանեկան դիտման համար նախատեսված ֆիլմեր ստեղծելուն’’,-ասել է Գալուստյանը:

Միխայիլ Գալուստյանն ու Գարիկ Մարտիրոսյանն իրենց կանանց հետ


Նշենք, որ դերասանն իր կնոջ հետ ծանոթացել է Կրասնոդարում `Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան նվիրված միջոցառման ընթացքում: Միշայի ընտրյալը շոու-բիզնեսի հետ որեւէ կապ չունի: Զույգն ամուսնացել է ծանոթությունից 4 տարի անց, հարսանիքը նշել են բավական հիշվող օր` 07.07.2007-ին: Երեք ամիս անց նրանք երկրորդ անգամ պսակադրվել են Մոսկվայում: Միխայիլի ու Վիկտորիայի առաջնեկը` Էստելան, ծնվել է 2010 թվականին:

Միխայիլ Գալուստյանը կնոջ հետ


BRAVO.am-ը եւս շնորհավորում է երջանիկ զույգին դստեր ծննդյան կապակցությամբ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Eg.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW