“Սրտիս ուզածը”. այսպես է կոչվում Միհրան Ծառուկյանի նոր երգը, որի տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա երկու օրից` սեպտեմբերի 12-ին:): Երգչի "սրտի ուզածն" էկրանավորել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, նկարահանումներն ընթացել են Երեւանում եւ Օդեսայում:
Դրվագ Միհրան Ծառուկյանի "Սրտիս ուզածը" տեսահոլովակից
“Երգն ամառային տրամադրությամբ է` տաք, պարային, ռիթմիկ: Երաժշտության հեղինակն Էդգար Ալեքսանյանն է, իսկ խոսքերը գրել է Էդգար Արշակյանը”,-BRAVO.am-ին տեղեկացրել է Միհրանը` հավելելով, որ ուկրաինական քաղաքում հասցրել է նաեւ վայելել իր հանգիստը:
Դրվագ Միհրան Ծառուկյանի "Սրտիս ուզածը" տեսահոլովակից
Արամայիս Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում տեսահոլովակին վերաբերող բացահայտում է արել.“Չնայած` սյուժեն շատ խառն է, հիմնական գաղափարն այն է, որ Միհրանը մտքերով ուրիշ տեղ է գնում, աղջիկն էլ առանց նրան նեղացնելու փորձում է հետ բերել:): Նկարահանումները տեւել են 2 օր”:
Դրվագ Միհրան Ծառուկյանի "Սրտիս ուզածը" տեսահոլովակից
Ի դեպ, տեսահոլովակի պարային հատվածը նկարահանվել է ջրի տակ: Մեր հարցին` արդյոք ռեժիսորական այդ լուծումը խնդիրներ չի առաջացրել, նա հետեւյալն է պատասխանել.“Քանի որ ինձ հետ աշխատող թիմը պրոֆեսիոնալ էր, ոչ մի դժվարություն չենք ունեցել”:
Միհրան Ծառուկյանի "Սրտիս ուզածը" տեսահոլովակի թրեյլերը դիտեք այստեղ:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արամայիս Հայրապետյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: