×


Միշոն, Սերժոն, Դելոն, Էնջլը, Նարեկը, Vakcina-ն եւ ուրիշներ` “3.33”-ի կազմակերպած “դասաժամին” :)

Հայկական հիփ-հոփի սիրահարները երեկ հավաքվել էին “Kami” ակումբում` մասնակցելու “3.33”-ի սեպտեմբերմեկյան “Ներկա-բացակա”-ին :):

A.Chilla-ն, Ֆելիքս Խաչատրյանը եւ Արամոն որդու հետ


Ֆելիքս Խաչատրյանի ու A. Chilla-ի կազմակերպած առաջին դասաժամին ներկա են եղել Միշոն, Դելոն, DJ Vakcina-ն, Էնջլը, “Մեծ Հայք” խմբից Նարեկը, անգամ Ուկրաինայից ժամանած Արսեն Մելիքսեթյանը` Յոժը, Գերմանիայից ժամանած Ավոն հայրիկի` Արամոյի հետ եւ ուրիշներ:

Միշոն, Սերժոն եւ Յոժը


Հյուրերը լավ ժամանակ են անցկացրել օրվա “դասղեկների” կենդանի կատարումների ներքո` միեւնույն ժամանակ օգտվելով դպրոցական բուֆետին բնորոշ` սմբուկի խավիարով եւ երշիկով բուտերբրոտներով հյուրասիրությունից :):

"3.33"-ի կազմակերպած սեպտեմբերմեկյան "Ներկա-բացակա"-ին


“3.33”-ի առաջին դասաժամի ավարտից հետո ակումբում մնացել է երկարօրյա խումբը, որի դաստիարակի պաշտոնն էլ ստանձնել էր Սերժոն:): “Հուսով եմ` “3.33”-ը նման միջոցառումներ հաճախ կկազմակերպի, քանի որ մարդիկ  իսկապես ունեն դրանց պահանջը”,-BRAVO.am-ին ասել դիջեյը:

A.Chilla-ն


Իսկ A. Chilla-ն, ումից էլ հիմնականում կախված է “3.33”-ի համերգների հաճախականությունը, մեզ հետ զրույցում նշել է, որ այս անգամ իր` Հայաստան այցելությունը երկարատեւ է.“Այս ընթացքում կփորձենք այնպես անել, որ նախագիծն ավելի աճի ու զարգանա”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW